Aroxj.am-ը գրում է․
Մանկահասակ երեխաները մեծ ոգևորությամբ են ուսումնասիրում շրջակա միջավայրը և իրենք իրենց : Նրանց հետաքրքրում է ամեն բան՝ նոր խաղալիքները, իրենց շուրջ կատարվող իրադարձությունները և այն, թե ինչ են կարողանում անել իրենք առանց որևէ մեկի օգնության: Դա իրենց համար մեծ ձեռքբերում է: Եվ այսպես Aroxj.am-ը ներկայացնում է 5 բան, որ երեխան պետք է անի մինչև 1 տարեկան հասակը:
1. Զբաղեցնի ինքն իրեն
Մասնագետների կարծիքով փոքր հասականում երեխան պետք է ժամանակ առ ժամանակ խաղա միայնակ: Դա կարող է տևել օրվա ընթացքում 10-15 րոպե: Հիմնականում խաղում են խորանարդիկներով: Մի քանի րոպե խաղալուց հետո կարելի է նրան մենակ թողնել:
2. Իջնել մահճակալից
Ցավոք, ամեն քայլին հնարավոր չէ հետևել: Ավելի լավ է նրան սովորեցնել լինել ուշադիր: Եթե երեխան այսուայն կողմ է անում մահճակալին և հնարավոր է վայր ընկնի մի շտապեք նրան գրկել. Լավ կլինի ցույց տաք, սովորեցնեք, թե ինչպես կարելի է իջնել այնտեղից: Սկզբում շրջեք նրան, որպեսզի նստի, այնուհետև իջեցրեք ոտքերը դեպի հատակ: Սա շատ արդյունավետ վարժանք է, որպեսզի փոքրիկը կարողանա ինքնուրույն, առանց իրեն վնասելու իջնի մահճակալից:
3. Կանչել մայրիկին
Երբ փոքրիկը մայրիկի կարիքն է զգում, սկսում է գոռալ և լաց լինել: 6 ամսականից հետո, երբ երեխան սկսում է արտաբերել պարզ վանկեր, ուրեմն ժամանակն է, որ սովորեցնեք կանչել մայրիկին: Ինչպես է պետք դա անել: Խնդրեք տան անդամներից մեկին, որպեսզի ձայն տա ձեզ՝ անվանելով մամա, որից հետո անմիջապես հայտնվեք, որպեզի նա նույնպես անհրաժեշտության դեպքում կարողանա ձայն տալ:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ