Panorama.am-ը գրում է․
Պորտուգալիայի իշխանությունները ձերբակալել են նախկին վարչապետ Ժոզե Սոկրատեշին: Այս մասին գրում է Լենտա.ռու կայքը՝ հղում անելով պորտուգալական լրատվամիջոցներին, որոնց այդ մասին հայտնել են գլխավոր դատախազությունից:
Կառավարության նախկին ղեկավարը ձերբակալվել է Լիսաբոնի օդանավակայանում երեկ երեկոյան, երբ վերադառնում էր Փարիզից: Իրավական մարմինները հայտնել են, որ Սոկրատեշն անցում է հարկերից խուսափելու, փողերի լվացման, կոռուպցիոն հանցագործություններ կատարելու գործով: Հայտնի է նաև, որ բացի նրանից, ևս երեք մարդ է ձերբակալվել:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ
Նյութի աղբյուր՝ http://www.panorama.am/am/law/2014/11/22/sokrates/
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



