Lurer.com–ը գրում է.

Վրաստանի նախագահ Գեորգի Մարգվելաշվիլին «Գիորգոբայի»՝ Սուրբ Գեորգիի օրվա կապակցությամբ ներում է շնորհել 121 դատապարտյալի: Այս մասին հայտնել է «Новости-Грузия»-ն`վկայակոչելով դատապարտյալների համաներման հարցով պետական հանձնաժողովի նախագահ Զվիադ Կորիձեին:

Նախագահի որոշման համաձայն՝ մինչ օրվա վերջ բանտերը կլքի 93 դատապարտյալ, իսկ 28 կալանավորի մեղադրանք մեղմացվել է։ Կորիձեի խոսքով՝ համաներումը վերաբերել է միայն մեկ ծանր հանցանք գործած կալանավորի, ում ժամկետը կրճատվել է 2 անգամ։ Համաներվածների թվում կա 3 կին և 3 անչափահաս։ 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել