Լավ, մինչև ե՞րբ է էս աբսուրդը շարունակվելու: Էլի էի լսել էս ԻՇությունը, քիչ առաջ էլ Արմնյուզի խելքի տոպրակներն էին Սողոմոն իմաստունի դեմքով ասում, որ «սերիալ» կոչվածներում խոսում են փողոցի լեզվով, որովհետև, եթե հանկարծ նորմալ հայերեն խոսեն, հեռուստադիտողը չի հավատա, պանիմայեշ, իրենց անզուգական հերոսներին: Էս անտեր փողոցի լեզուն ազատ-անկախ Հայաստանու՞մ ծլեց, դրանից առաջ փողոցի լեզու՞ չկար, ժարգո՞ն չկար: Կար, չէ՞: Ու ոնց որ թե հայերս շատ էլ հաճույքով նայում էինք մեր ֆիլմերը, որտեղ մարդիկ նորմալ հայերեն էին խոսում, լավ էլ «հավատում էինք» էդ հերոսներին ու հիմա էլ ենք նայում ու «հավատում»:
Պարզ ասեք, որ ձեր սերիալների մեծ մասի հեղինակները գրականության հետ էնքան կապ ունեն, ինչքան լիսկան` իր դոկտորության հետ, ու հենց իրենց իմացած փողոցի լեզվով էլ գրում են, որովհետև ուրիշ լեզու չգիտեն: Մնացել էր, որ ձեր կիսագրագիտությունն էլ ազգի վրա ծախեք, թե` տեսեք-տեսեք, ձեր մասին ենք մտածում, հանուն ձեզ ենք լեզվի մաման լացացնում, թե չէ հո գիտեք էլի, որ ուզենանք` Շեքսպիրին էլ կտանք-կանցնենք:
Հազար անգամ յա՛խք:(
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/lizadjan/posts/821045971251175?ref=notif¬if_t=close_friend_activity
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել