-չպիտի հանրապետական լինես, ու ասես, որ մենք նորմալ երկրում ենք ապրում
-կոելյո չպիտի ցիտես
-աֆորիզմներ չհորինես
-քեզ կպցնողներից չբողոքես, եթե սքրինշոթ ես անում անհաջողներինը, ուրեմն նույնը արա, որտեղ դու կպել ես
-ամեն առավոտ կոֆե-տորթ-կլնուբնիկի նկար չպիտի դնես
-ուրիշի գրած դիպուկ ու թույն ստատուսը մի երկու օր հետո մի քանի բառ փոխելով չպիտի դնես
-ոչ մեկի ստատուսի տակ տառասխալները չպիտի ուղղես, մի հատ էլ նկատողություն անես
-չպիտի մեկին բլոկ անես ու իրա վրով ժյոստկի, կպնող ստատուս գրես, որովհետև ինքը չի կարդալու, մենք հո ջոկում ենք, որ աբիժնիկ ես
-չպիտի քննարկես մարդկանց աթեիստ կամ հավատացյալ լինելու փաստը ու վիրավորական կոնտեքստով, ու վաբշե ինչ-որ մեկին չպիտի վիրավորեք, որովհետև ստեղ շատերի համար լիքը հարցեր դեռ փողոցում են լուծվում, կարող ա բռնեն ու ձեր հետ վատ բաներ անեն, հետո պարզվի, որ հղի եք։
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/permalink.php?story_fbid=1505533543066012&id=100008281424223&ref=notif¬if_t=close_friend_activity
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել