54872Araratnews.am-ը գրում է․

ՀՀ արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանի գլխավորած պատվիրակությունն այսօր հանդիպել է Ռուսաստանի Դաշնության արդարադատության նախարար Ալեքսանդր Կոնովալովին: Այս մասին հաղորդում է ՀՀ արդարադատության նախարարության պաշտոնական կայքը:

Ողջունելով հայաստանյան գործընկերոջը՝ ՌԴ արդարադատության նախարարը նշել է, որ փոխգործակցության նոր մակարդակ է ակնկալվում՝ հաշվի առնելով Եվրասիական տնտեսական միության ինտեգրացիոն գործընթացները և Ռուսաստանի դերը այդ պրոցեսներում:

ՀՀ արդարադատության նախարարը նշել է, որ ՌԴ նախարարի հետ Սանկտ Պետերբուրգի միջազգային իրավաբանական 4-րդ ֆորումից հետո սա երկրորդ հանդիպումն է՝ հավելելով, որ պետք է ակտիվացնել փոխգործակցությունն ու իրավական ինտեգրացիան:

Կողմերն անդրադարձել են ինտեգրացիոն պրոցեսների իրավական մասնագիտական ուղեկցման կարևորությանը՝ այս համատեքստում քննարկելով մասնակից պետությունների փորձի ուսումնասիրությունը:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել