Footsport.am-ը գրում է.

Հայաստանի առաջատար ըմբիշները թեև մրցաշարերի մասնակցում են, սակայն մեծ հաշվով մրցաշրջան 2014-ը նրանց համար կարելի է ավարտված համարել: Այս առիթով զրուցեցինք ըմբշամարտի Հայաստանի ֆեդերացիայի նախագահի առաջին տեղակալ, գործադիր տնօրեն, ազգային ժողովի պատգամավոր Հովհաննես Սոֆոյանի հետ:

SOFOYAN

-Պարոն Սոֆոյան, ձեր գնահատականը հայ ըմբիշների մասնակցությամբ մրցաշրջան 2014-ին:

-Նախ՝ մինչև այս տարվա մասին խոսելը, ուզում եմ նշել, որ 2009 թվականից, ինչ ըմբշամարտի Հայաստանի ֆեդերացիան գլխավորեց Սամվել Կարապետյանը, տարեց-տարի մեծ աճ է նկատվում: Մենք արդեն երկրորդ օլիմպիական ցիկլն ենք անցնում: Առաջինի կազմակերպված, համատեղ աշխատանքի շնորհիվ մեր ըմբիշները բազմաթիվ մեդալներ նվաճեցին աշխարհի ու Եվրոպայի առաջնություններում: 2012 թվականին Լոնդոնում կայացած օլիմպիական խաղերում նրանք նվաճեցին մեկ արծաթե և մեկ բրոնզե մեդալ: Վերջին անգամ հայ մարզիկները արծաթե մեդալ նվաճել էին հեռավոր 1996 թվականին: Այս քառամյա փուլը ավելի ակտիվ ենք սկսել 2013-ին աշխարհի չեմպիոն դարձավ ազատ ոճային Դավիթ Սաֆարյանը, իսկ այս տարի չեմպիոնական պատվանդանին բարձրացան հունահռոմեական ոճի ըմբիշներ Արսեն Ջուլֆալակյանն ու Արթուր Ալեքսանյանը: Իսկ Եվրոպայի չեմպիոններն ու տարբեր առաջնությունների մրցանակակիրները բազմաթիվ են:

-Դուք նկատի ունե՞ք նաև երիտասարդներին ու պատանիներին:

-Այո: Այս տարի երկու ձևից ընդհանուր առմամբ նվաճել ենք տարբեր ձուլվածքի 29 մեդալ, որից 18-գրանցվել է հունահռոմեականների, 11-ը՝ ազատ ոճայինների հաշվին: Հունահռոմեականները 7 մեդալ նվաճել են աշխարհի առաջնություններում 11 մեդալ էլ Եվրոպայի առաջնություններում: Ազատ ոճայինները բոլոր մեդալները նվաճել են Եվրոպայի առաջնություններում:

-Այս տարի պատանի հայ ըմբիշները լավ հանդես եկան նաև Նանկինում կայացած պատանեկան երկրորդ օլիմպիական խաղերում:

-Ինչ խոսք: Չինաստանում մենք ունեինք երեք ներկայացուցիչ, երեքն էլ հայրենիք վերադարձան մեդալներով:

-Եվ այս ամենը ըմբշամարտի հանրապետական ֆեդերացիայի կանոնակարգված աշխատանքի շնորհի՞վ է:

-Եվ ֆեդերացիայի, և մարզիչների, և մարզիկների շնորհիվ: Ֆեդերացիայում ամփոփել ենք մրցաշրջան 2014-ը և այն գնահատել ենք լավ: Ազատ ոճայինները այս տարի մի փոքր թերացան մեծահասակների աշխարհի առաջնությունում, սակայն փոխարենը հունահռոմեականները երկու ոսկե մեդալ նվաճեցին: Ի դեպ՝ Տաշքենդում ոչ մի երկրի չհաջողվեց երկու չեմպիոն ունենալ:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել