Իսկ նա պարում էր , մոռանալով որ ընդամենը հաշված ժամեր հետո ամեն ինչ կավարտվի .պարում էր իր մահվան կնիքը ձեռքին ,ոչինչ չէր երազում պարզապես պարում էր ,անճար հոգու պես ,ու հոգում ոռնում էր ապրելու ցանկությունը .......... իսկ անցորդները հիմար էին անվանում նրան .իսկ ով գիտենար նրա հետ ինչ էր կատարվում.
Ծերացած մի գեղցկություն ,քողրկված անցած ու գնացած տարիների մեջ,երանելի է այն մարդը կյանքում ,ով ծերացել է բայց չի մեծացել ...
Կարինեն ,ծեր մի կին,պարուհի .....
Քայլում էի այգում ,ոտքերս քարշ տալով մի կերպ համակերպվում էի ոտքերիս տակ գտնվող քարերի ու փոշու հետ ...Այգու վերջում միշտ խավար էր ,միշտ այնտեղ մի նստարան կար որի վրա փոգրագրված էր իմ հին ու նոր բոլոր սիրելի մարդկանց հետքերը ...Երանի նորից մանկանայի ,սակայն կյանքում ինչքան սխալ եմ գործել ,դրանք արդարցում ունեն ,քանի որ ես առաջին անգամեմ ապրում ...Ամեն մեկն է որորշում իր կյանքի սենյակը,որում նա մնում է ...Ծերացած հոգիս նորից մի պահ գրկում է բացի թողած երզաներս ,ու ես ակամայից սկսում եմ հիշել ու ժպտալ իմ անցյալին ....Կյանքում շատեմ ետ շրջվում ,տեսնում անցած ու գնացած օրերը ...Նորից ուզում եմ անմոռաց պարել բեմահարթակի վրա ,մոռանալով ամեն բան ,ես նորից եմ ուզում իշխել ինքս ինձ...քայլերս մեկ առ մեկ գցելով մեղմորեն ես շարժվել եմ ուզում  նորից մարդականց լեփ լեցուն բեմերում,  ուզում ես լսել նորից ծափերը մարդկանց ...........
_______________________________________________________________________________
-Ճիշտե չէ՞, որ կյանքը գեղեցիկ է ...
-Իրոք որ ....Պատասախանեց նա .
-Տատ իսկ ինչն՞ է քեզ ստիպել պարել ...
-Կյանքը սիրելիս ....-Ու նա մեմղ նայեց այգում թափվող տերևներին
-Գուցե և կյանքում ,մենքել մի պահ դառնում ենք այս տերևներից մեկը ....Ու մենքել մի օր հանգիստ ու խաղաղ իջնումենք ցած...Կյանքս շատ գեղեցիկ է եղել ,այնքան գեղեցիկ որ նրա գեղեցկության մեջ ես անվերջ հարբել եմ ..թեր ուր է տանում այս կյանքը ինձ ,միայն դա է մի պահ սրտումս գաղտնիք մնացել ...
Նա հանգիստ նստածեր ,նրա մեղմ աչքերի մեջ երվեում էր նրա հեռվում մնացած երտիսարդ ,տարինեիր պատմություն,նրա ձայնի մեջ դողում էր մի կյանք,սակայն նա դեռպարում էր ,բայց մտով ,պարում էր նայելով գեղեցիկ այգուն ,կարծես նա մտովի իր քայլերն էր գցում ,ու պարում մեղմ ,մի պահ իջնում տերևի նման ,ու մի պահ շորորվում քամու խենթությունից ...
-Կյանքում երբ մի պահ սիրումես ,այքան երջանիկ ես ,այնքան գեղեցիկ են դարնում ,ժամերդ....
-Իսկ դու սիրել ես՞
-Այո սիրելիս ,ես սիրել եմ ու սիրվել եմ .....ու կյանքում երբեք չեմ փոշմանել ...
Նրա մատները դողում էին ,սակայն նրա ծերացած կամքը դեռ ապրում էր ,մոռանալով որ կյանքը հաշիվ չի նստում կամքի հետ ..Նրա գեղեցիկ աչքերը ,որի շուրջը հավաքվել էր ծերությունը :
-Լսիր՛ որդիս ,կյանքում կորցնելուց երբեք ետ չնայես ,գիտես ինչու ,քանի որ դու ավելին կցավես ...Վայելիր կյանքիդ ամեն մի պահը ,վայելիր կյանքում քո ունեցածը այլ ոչ թե կորցրածը ...
Նա նայեց աչքերիս մեջ ,տալով մի մեծ հույս ,որ  չեն վայելում կորցրածը ,այլ վայելում են ունեցածը ....
Նրա մեղմ աչքերից անվերջ հոսում էր ,կյանք տենչող մի պար ,մի պար որը նա կորցրեց ,իր կյանքի ճանապարհներին ...Ու դրացյալ դողացող բառերով ու ծերացած նուրբ ձայնով սկսեց պատմել :
-Ես ունեի հինգ տղա ,միայն մեկը մնաց ինձ հետ ...
Զարմացած նայեցի նրան ,նա անթարթ աչքերով նայում էր դեպի ակգու խավար կողմը ,ուր լուռ էր ու ամայի ...
-Տատ իսկ ուրեն՞ նրանք .
-Մեկը պատերազմում է մահացել,ու հերոսի կոչում է ստացել,իսկ այն երկուսը ,հիվանդ էին ..եկվորյակ էին .......Պատանի տարիները չոլորած մահացան ...
Ու նա գրպանից հանեց մի ճմրթված թուխթ ..Վրան գրված Քեզ չեմ մոռանա մամ ...Բացեցի նամնկը ու սկսեցի կարդալ .
"" Մամ գիտեմ ,հիմա անվերջ ինքդ քեզ մեղադրում ես ,սակայն ես քեզ համարեմ միայն դա արել.գիտեմ անվերջ մեղադրում ես ու անվեջ քեզ կոտրոում .....Գիտես՞, Մամ ուզում եմ մի պահ գգվել քո կրծքին ,ու նորից դառնալ եմ ուզում մի մանկիկ ,ու նուրբ իմ շուրթեռրով նորից եմ ուզում քամել քո կրծքի կյանքը ....Այստեղ միայն ,լսվում է ջարդեր ,տառապանքներ .իսկ իմ կարոտ հոգին ուզում է անվերջ լսել քո օրոցային մեմղ ձայնը ...Երանի նորից ծնվեի ,նորից դու ինձ պարուր էիր ..Մամ ես երջանիկ եմ ,քանիզի քեզ ունեի այս կյանքում ....""
Նամակի վրա մնացել էր արյան հետքերը ,ու տանջված ձեռքերի հպոցները .Նամակը հին էր,ինչպես նրա ծերացած հոգին ....
-Տղաս մի բան լավ իմացիր ,կյանքում ամենա մեծ երջանկությունը հետք թողնելն է այս կյաքում ,զավակ ունենալը.......Կնոջ միակ պատճառը այս աշխարհ գալու ,այն է միայն ,որ նա մայր դառնա ,ու նորից ստեղծի Աստծո ծիլերը .....Կյանքը մի չմշակված հող է ,կյանքում դու ես որոշում ,թե ինչ է պետք սերմել ....Ավաղ իմ սերմերը տրորվեցին ....
Ես սկեցի կարդալ նաակի շարունակությունը .
" Մամ գիտես ,գուցե այստեղ պատերազմը ահավոր է ,բայց մենք անվերջ երազումնեք ..ախպերներիս լավ նայի մամ ,նրանց ասա որ ես ամպայամն կգամ ..նրանց ջերմ համբուրիր ,նրանց պատմիր որ արդեն ես հերոս եմ ....Հիշում ես մամ ,ես երազում էի հերոս լիենլու համար ,ու երազանքս կատարվեց ......Հիմա ամեն ինչ խաղաղ կապրի ես երազեցի հանուն ձեր ազատության ...""
Ու նամակի վերջում գրված էր ...` ""Ես ձեզ շատեմ սիրում ""...
-Երանի միջ այս կյանքը մի խաղ լիներ տղաս,երանի նորից ու նորից ապրել կարողանայինք...Քայլենք տղաս...
Ու նա հանգիստ թևս մտավ,ու լուռ գլուխը վեր հառնեց...Երևի կյանքում չէր դադարում հպարտ լինելուց ...ու սկսեց նորից ծերացած ու նուրբ ձայնով անվերջ խոսել ...
-Ու ես կկորչեմ կյանքում այս ,ու ես կցնորվեմ,ինչպես ջրում հանգչող մի վարդ ...Գիտես տղաս այս այգու ամեն մի ծաղկի ու թփի վրա թողել եմ իմ վաղեմի պարի հետքերը ...Ամեն ծաղիկ ,կրում է իմ մեղմ երազանքի փոշին..
-Տատ իսկ ուր է ձեր ամուսինը ՞..-Մի պահ նա ծիծաղեց ու սկսեց լաց լինել ...
-Նա չկա ..
Ու ես հասկացա որ նրան ցավ պատճառեցի ...
-Ահա նայիր որդիս : -Ու գրպանից հանեց նորից մի թերթ ,թանքներով պատաված ,ու ցավերով լի ....Ու սկզբում գրված էր ներիր .......
"" Ես քեզ սիրել եմ ,ու կասեմ միշտ ..Սակայն ներիր Կարինե ,ես չեմ կարող այլևս դիմանալ ...ես գնում եմ ,հոգնած ցավերս տանելով ինձ հետ .....Ցավս ավելի ուշեղ եղավ ,քան մեր սերը ...
Քո անունը ,դաջված է սրտիս խորքերում ,ես քեզ սիրում եմ Կարինե.ու պաշտում ինչպես արևը .....""
-Որդիս նա հեռացվ ,սակայն իմացա որ երկար չի ապրել ,նա նույնպես իմ զավակների պես հիվանդ էր ...նրանց ներսում հյծվում էր ամեն բան ......
_______________________________________________________________________________
Ու նա լռեց,ինպես ուժեղ քամուց հետո ,խոսում էր զեփյուռը ..նա անվերջ երազում էր գլուխը վեր պահած ,քայլում էր ..
-Ես հպարտեմ ,քանզի լավեմ սովորել կյանքի դասերը .......Գիտես տղաս անձրևի հազարավոր կաթիլներն անգամ մեկ անգամեն գալիս ու ոչ ավելին,իսկ միուս անգամ նորն է գալիս.....Ուզում եմ ասել,որ մարդիկ էլ միայն մեկ անգամեն գալիս այս աշխարհ ..Ախ տղաս արդեն ծերացել եմ ,սակայն երազս մեկ է, գիժ մի երիտասարդ է ..քո պես,քո մտքերի պես ...Իմացիր կյանքում ,ստեղծագործել նշանակում է նոր կյանք ստեղծել ......Իսկ դու նոր կյանք ես դրել ,իրական կյանքի կողքին ......
Նա լուռ նայում էր աչքերսի մեջ ,ու մեղմ վարկյան առ վարկյան ծերանում էր նրա կյանքը ,նրա գեղեցիկ կյանքը .......
-Ուզում եմ պարել ...
Ու նա սկսեց ծիածղելով պարել ,չէր կարողանում առաջվա հմայքը նորից դուրս հանել իր մեջից....Սակայն պարում էր ,հպվում էր նորից այն ծաղիկներին ,որոնց վրա արդեն թողել էր իր վաղեմի քնշության հետքերը ....Նա պարում էր անմոռաց,առանց մեղդու ,նա մեղմ էր պարում .մեղմ ու գեղեցիկ .........Իսկ մեղեդին հնչում էր նրա ծերացած հոգում ,նա երջանիկ էր ,ու երջանիկ էր քանզի իրոք որ կյանքը գեղեցիկ էր ..........Նրան տարա տուն ,նա նստեց իր ճոճվող աթոռին ,ու մեղմ նայում էր դրսի անց ու դարցին ...
-Լավ մնա՛ որդիս .....
Ու նրա հագեցած հոգին մեղմ ննջեց ,մայրամուտի թևերի ներքո.......
Բարի գիշեր ծերացած գեղեցկուհի ,բարի գիշեր ծերացած խենթություն ...........
______________________________________________________________________________
Ախ նրա գեղեցիկ պարը ,այգում երանելի էր տալսի անգամ ծերությունը ........Կարինե ,ինչ գեղեցիկ էր քո վաղեմի ծերացած հոգին ,քո միտքը ,քո ապրած տարիները ....Օր-Օրի նա հանգչում էր ,բայց նրա հոգին ու գեղեցկությունը ,միշտ հպարտ էին ,ու նա թեկուզ և շատ բան կործրեց այս կյանքում ......բայց գտավ այն ինչը գեղեցիկ էր ու մաքուր ,ինչպես այգու խտացած ծաղիկները ,որորնք կրում էին նրա պարի մեղեմ հետքերը ...
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել