Yerkir.am-ը գրում է.
Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանը վերանշանակումից հետո մի հայտարարության ժամանակ շնորհակալություն հայտնելով մարզի 4 կարևոր «սյուներին», նշել էր, որ նրանց հետ համագործակցել և շարունակելու է համագործակցել ի շահ Սյունիքի: Նրանց թվում նորանշանակ մարզպետը հիշատակելել էր կայազորի հրամանատարին, ազգային անվտանգության ծառայության պետին, դատախազին, դատարանի նախագահին` իրենց համակարգով: Դատարանի նախագահ ասելով, գործող մարզպետն ամենայն հավանակնությամբ նկատի է ունեցել Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանը, որտեղ ինչպես հայտնի է, քննվում է 2013թ-ի հունիսի 1-ին մարզպետի տան մոտ տեղի ունեցած միջադեպի փաստով հարուցված քրական գործը: Վերոհիշյալ հայտարարությամբ Խաչատրյանն ըստ էությամբ կասկածի տակ էր դրել դատարանի անկախությունը: Այս փաստն , ինչպես նաև այլ հանգամանքներ վկայակոչելով հոկտեմբերի 2-ին Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Նապոլեոն Օհանյանին ինքնաբացարկ էր հայտնել գործով միակ մեղադրյալ Արտակ Բուդաղյանի պաշտպան Հայկ Ալումյանը: Սակայն , ինչպես և սպասվում էր, դատարանը մերժեց պաշտպանի միջնորդությունը: Տարօրինակ է, սակայն օրերս yerkir.am-ի հետ զրույցում Սուրիկ Խաչատրյանը հերքեց իսկ բառերով արված հայտարարությունն` ասելով, որ ինքը դատարանի մասին չի խոսել :
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ



