Աշխարհից հոգնել եմ։
Բեզարել։
Մարդս ծնվում է՝ իմանալով, որ պիտի հաճախ իրեն խաբեն, քցեն, ծեծեն, չարաշահեն, կզացնեն, հիասթափեցնեն ու լացացնեն։

Մարդս անքան փոքր է դրամի առաջ, անքան անզոր ու տկզած, որ Մարդու արժեքը գրոշի արժեք էլ չունի։

Ով որ ստեղծել է դրամի թելադրանքի ու ազդեցության կարգ ու կանոնը ՄԱՐԴՈՒ համար, ինքը մարդ չի եղել, եղել է անզգա, անբարոյական, գող ավազակ ու թալանող… Դրամին ծախվածը չի կարողանում երջանկանալ հոգևոր արժեքներով, բնության, ընտանեկան, ստեղծագործական, ՍԻՐՈ ջերմությամբ, այլ միայն դրամի բաշխած արհեստական երջանկությամբ, թանկանոց, ֆիրմա հագուստներով, ֆիրմա ավտոներով, ու ֆիրմա՝ արհեստականորեն ստեղծված ընտանիքներով ու փառքերով..…

Այսօր կրթության գինը ԱՄՆ–ում կարող է հասնել մի քանի հարյուր հազար դոլարի… Ու այդ պարտքերից հետո երիտասարդն ինչպե՞ս կարող է մտածել ընտանիք, զավակ ու տուն կառուցելու մասին, երբ նա կզած է հսկա ֆինանսական պարտքերով…

Այսօր թաղման հողի ու դագաղի ու մնացած ծախսերը կարող են հասնել տասնյակ հազարի կամ ավել կամ պակաս, բայց մարդու իր բնական իրավունքը մահանալու` առանց իր ընտանիքի վրա հսկա պարտքեր դնելու ու վշտացնելու, բացառված է…

Ու այսպես, մարդուս կյանքում խմելու ջուրը, օդը, զուգարանը հսկա ֆինանսական բեռ կարող են լինել մարդուս համար….

Հիմա մտածում եմ, ինչպե՞ս կարելի է ետ գնալ բնության կարգ ու կանոնին համայն բնական աշխարհի համար, նմանապես ՄԱՐԴՈՒ համար՝ առանց դրամի թելադրանքի, ճնշումի, նվաստացումի, ստրկացումի ու խաղաղ, արժանապատվորեն ապրելու համար, կրթություն ստանալու համար, ապրելու համար ու մահանալու համար…

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել