Interpress.am-ը գրում է․
Մի շտապեք: Համեմատությունն անարդար է Քարտերի հանդեպ: Նրա հեղինակությունը Օբամայից շատ ավելի բարձր է: Ահա թե ինչու:
Օբաման իրեն երջանիկ պետք է համարի, եթե արտաքին քաղաքականության մեջ իր ձեռքբերումները համեմատվեն Քարտերի հետ, որը դրանց հասավ 4 տարվա ընթացքում: Օբաման իր նախագահության 7-րդ տարում շատ քիչ հաջողություններ է ունեցել, չհաշված 2011-ի արշավը Աբոթաբատում: Օբամայի արտաքին քաղաքականության մեջ կոպիտ սխալները գերակշռում են (թեթեւակի) ձեռքբերումներին:
- Հակիրճ. Օբաման իր պաշտպանության նախարարի (Գեյթսը) ճնշմամբ վտանգեց (իսկ ավելի տեղին, զոհաբերեց) երիտասարդ ամերիկացի տղամարդկանց եւ կանանց կյանքը Աֆղանստան ներխուժելու համար՝ գիտակցելով, որ այն չի գործելու (2009 թ.):
- Նա ամերիկյան օդուժը տեղակայեց Լիբիայում (2011), այդ երկրի կայուն, չնայած հանցագործ ռեժիմը ուժով տապալելու համար, ինչը հակառակ ազդեցություն ունեցավ 2012-ին Բենգազիում ամերիկյան հյուպատոսության վրա:
- Նա հետևեց Եվրոպայի եւ Եվրասիայի հարցերով իր պետքարտուղարի տեղակալ Վիկտորիա Նուլանդի ոչ կառուցողական ռազմավարությանը, ինչը հրահրեց իշխանափոխություն այն երկրներում, որոնք ավանդաբար եղել են Ռուսաստանի ազդեցության ոլորտում: Այսպիսով առաջացնելով նոր սառը պատերազմ (2013-ներկա ):
- Այս զարգացումը արդեն հանգեցրել է նորացված միջուկային սպառազինությունների մրցավազքի, ինչը, բնականաբար, շատ քիչ է նպաստում միջուկային զենքը վերացնելու Օբամայի ենթադրյալ ցանկությանը :
Մյուս կողմից, պարոն Քարտերին, ում հաճախ ծաղրում էին՝ ներկայացնելով որպես գործադիր իշխանության դժբախտ ղեկավար (հիմնականում իրանական պատանդների հետ կապված ճգնաժամի եւ Eagle Claw գործողության հետագա ձախողման պատճառով ) դա հաջողվել է:
- Նա կարգավորել է հարաբերությունները Չինաստանի հետ (1978),
- նպաստել է Եգիպտոսի եւ Իսրայելի միջեւ խաղաղ պայմանագրին (1978),
- Լեոնիդ Բրեժնեւի հետ հաջող բանակցել է SALT II –ի շուրջ (1979),
- ստորագրել է Պանամայի ջրանցքի պայմանագիրը (1977)
- ցուցադրել իմաստուն ու զգուշավոր պետական քաղաքականություն Լեհաստանում հասունացող Համերաշխություն շարժման նկատմամբ (1980)
- Բացի այդ, ի տարբերություն Օբամայի, նա կարողացավ Ամերիկան հեռու պահել Լիբիայի կամ Աֆղանստանի արկածախնդրությունից (1977-1981):
Երկրի ներքին քաղաքականությանն անդրադառնանք ըստ հերթականության: 2009 թ Օբամայի եւ նրա խորապես անհաջող Ֆինանսերի նախարար Թիմ Հայթների ներկայացրած ֆինանսա-բանկային բարեփոխումների փաթեթը արդեն ի վիճակի չէր կարգավորել ամերիկյան կապիտալիզմի ճգնաժամի խորքային պատճառները , որը սկսվեց 2007-08թթ. հիփոթեքային շուկայի փլուզումով: Քարտերի պաշտոնավարման ընթացքում եղավ գազի դեֆիցիտ, երկնիշ արժեզրկում (11 տոկոս), գործազրկության աճ (7-8%) եւ տոկոսադրույքների արտասովոր աճ (15 տոկոս), բայց Քարտերը քաջություն ունեցավ արդարացիորեն հայտարարել , որ սպառնացող ճգնաժամի պատճառը ամերիկյան վատնողականությունն է:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ