Ադրբեջանի ՊՆ մամուլի ծառայությունը հայտնել է, որ նոյեմբերի 20-ին` ժամը 12։45-ի սահմաններում, «հայկական կողմից արձակած գնդակից» մարտական դիրքում սպանվել է 1995-ին ծնված ժամկետային զինծառայող, շարքային Ազիզով Ռուսթամ Իզզեթ օղլուն։
Նշվում է, որ նա զորակոչված էր Ասթարայի շրջանից։ Դեպքի վերաբերյալ այլ մանրամասներ այս պահին հայտնի չեն։
Նոյեմբերին Ադրբեջանի ուժային կառույցներում սա հայտնի դարձած մահվան ելքով երկրորդ միջադեպն է: Ողջ տարվա ընթացքում ադրբեջանական աղբյուրները հայտնել են 83 զոհի մասին:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



