Վերջին ժամանակներս Ֆեյսբուքում, մամուլում ավելացել են այս կարգի հրապարակումները. «ԱԶԳԵՐԸ ՄԵՌՆՈՒՄ ԵՆ... ՏԽՄԱՐՈՒԹՅՈՒՆԻՑ», «Ժողովուրդն արժանի է այն վիճակին, որում հայտնվել է» կամ՝ «արժանի է այն կառավարությանը, որն ունի»։ Վերջինն ամենասպանողն է, երբ նայում ենք մեզ կառավարողների բարքին ու մտքին։ Հարցն այն չէ, թե այս մտքերի մեջ ճշմարտություն չկա։ Կա՝ այն էլ ինչպիսի՜ ... Հարցն այն է, որ դրանք ասվում են ընկածին, ու մեր հայտնիների կողմից։ Սա նման է նրան, որ վթարի ենթարկված մահամերձ վարորդին օգնելու փոխարեն ձայնդ գլուխդ գցած հանդիմանես, թե ինչու է հարբած մեքենա վարում։ Դրանով դուք օգնողների ձեռքն եք բռնում։ Ձեր բարոյական քարոզները կուշտերի գլխին կարդացեք. «Հո դեմ չեք ...»

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել