Panorama.am-ը գրում է.
«Ցավալի այս դեպքը որոշ իմաստով ստվերում է բանակցային գործընթացը: Այնուամենայնիվ, մենք շատ լավ հասկանում ենք, որ սա այն ձևաչափն է, որի շրջանակներում հնարավոր է հակամարտության խաղաղ կարգավորումը»,- ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց ԱԺ Պաշտպանության, անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Կորյուն Նահապետյանը` անդրադառնալով խոցված ուղղաթիռին ու դրան հաջորդած զարգացումներին:
ՀՀԿ-ական պատգամավորի խոսքով` Հայաստանի իշխանությունները հետամուտ կլինեն, որպեսզի միջադեպի հետ կապված պատշաճ հետաքննություն իրականացվի, իսկ միջազգային համապատասխան կառույցներն էլ տան համարժեք գնահատականներ:
Արձագանքելով այն նկատառմանը, թե միջազգային կառույցները երկու կողմին հավասարապես ուղղված հորդորներով են հանդես գալիս նա նշեց, որ դա իսկապես այդպես է, բայց դա չի նշանակում, թե հայկական կողմն ակնկալիքներ չունի միջազգային հանրությունից։
Նա մասնավորապես կարևորեց խորհրդարանական ձևաչափում հայկական կողմի անելիքները. «Առաջիկայում մի շարք միջոցառումներ կան` ՆԱՏՕ-ի խորհրդարանական վեհաժողովի տարեկան նստաշրջանն է լինելու, ՀԱՊԿ խորհրդարանական վեհաժողովի, ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովի նիստերն են տեղի ունենալու և այլն, և բոլոր այդ հարթակներում մենք պետք է հստակ ներկայացնենք մեր դիրքորոշումը: Ակնկալիքը այդ կազմակերպություններից մեկն է` հստակ գործողություններ»:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ



