Մեկ դար առաջ Փոքր Ասիայի հնամենի պատմություն ունեցող անդունդների չհասկացված բախումներից մեկում, Ավստրալիայի և Նոր Զելանդիայի Բանակային Կորպուսի (Australian and New Zealand Army Corps – ANZAC, ԱՆԶԲԿ) զավակներն իրենց անդրանիկ մարտական օծումը ստացան` բախվելով Գերմանիայի կողմից պատրաստված Օսմանյան Կայսրության ուժերի հետ: Այժմ, նշվում է խիզախ «Ջոննի Թուրքի» և բրոնզափայլ ԱՆԶԲԿ-ի միասնական մարտական փորձությունը՝ ամենամյա միջոցառման ընթացքում, որն ացնող տարիներին համընթաց դառնում է էլ ավելի դյուցազներգական և վեհ:
Եվ ինչո՞ւ ոչ: Թուրքական ուժերը, որոնք նախապատրաստել էին գերազանց պաշտպանություն, լավագույնս կիրառեցին իրենց մարտավարությունը՝ պրոֆեսիոնալ սպայի արհեստավարժ ղեկավարության ներքո, ով ձգտում էր անել շատ ավելին, ինչպես օրինակ Զմյուռնիայի հրկիզումը. այդ սպան Քեմալ Աթաթուրքն էր:
Սակայն, եկե՛ք մի պահ կանգ առնենք և դիտարկենք մեկ այլ սցենար: Մի կողմ թողնե՛նք պատմական ճշմարտությունն այս վարժության համար: Ի՞նչ կլիներ, եթե, օրինակ, Գալիպոլիի փոխարեն նրանք ճակատամարտի դուրս գային Գերմանիայի Անվտանգության Գնդի (SS) գումարտակի դեմ Լեհաստանում Երկրորդ Համաշխարհային Պատերազմի տարիներին: Արդյո՞ք այդ ժամանակ, տասնամյակներ հետո, մենք կմիանայինք մեր զինակից ընկերնեին, որպեսզի հիշատակեինք այն ամենը, ինչի միջով ստիպված եղան անցնել երկու կողմերը՝ մի կողմ թողնելով մեր թշնամանքը: Կարո՞ղ է մարդ հիշատակել ընդհանուր փորձառությունը հակառակորդի ուժերի հետ մեկտեղ, ովքեր գործել են որպես մարտական զենք մի պետության կողմից, որը միաժամանակ իրականացնում էր անտանելի ցեղասպանություն:

Քանի որ դա եղավ 1915 թ.-ի ապրիլի 25-ին Գալիպոլի ոտք դնելուց մեկ գիշեր առաջ՝ Օսմանյան Կայսրության մայրաքաղաքում, որն այն ժամանակ կոչվում էր Կոնստանդնուպոլիս, երբ տեղի ունեցան 625 մտավորականների, հոգևորականների և հայկական կայսրության կարկառուն դեմքերի ձերբակալությունները, ազատազրկումը և դրանց հետևող ոչնչացումը:
Այս դեպքը լայնորեն ճանաչվում է` որպես ազդակ 20-րդ դարի առաջին լայնածավալ ցեղասպանության սկզբի մասին՝ մարդկային պատմության ամենարյունոտ ժամանակաշրջանը:
Դրան հաջորդեց Օսմանյան Կայսրության բացարձակապես անմեղ քաղաքացիների մի խմբի մասսայական սպանությունը այնպիսի միջոցների կիրառմամբ, որոնց մասին մտածելն իսկ սարսափ է հարուցում: Այն ժամանակ, երբ Թուրքիան խաղաղություն էր ուզում 1918 թ.-ին, արդեն 1,5 միլիոն հայեր սպանվել էին. ոչնչացվել էր մարդկանց մի խումբ, որոնք ապրում էին Բարեբեր մահիկ տարածքում մարդկային բնակության արևածագից ի վեր:
Եվ այդ ամենը չդադարեց այստեղ: Ասորի ժողովուրդն ունեցավ առնվազն 75,000 զոհ՝ իրենց բնակչության մեկ երրորդը. այս թվերը մինչ օրս վերջնականապես ճշգրտված չեն: Սրան հաջորդեց հույների կոտորածը Փոքր Ասիայում, երբ նրանք արտաքսվեցին իրենց վաղեմի հարենիքից, որպեսզի այլևս երբեք չվերադառնան: Այս դեպքերին հետևեց քաղաքի ամենարյունոտ շրջափակումներից մեկը, որպիսին մարդկությունը չէր տեսել Նինվեի և Տյուրոսի անկումից ի վեր: Տեղի ունեցան նաև հրեական բնակավայրերի ջարդերը Անատոլիայում, որնոք մոռացվեցին ժամանակի արյունահեղությունների շրջապտույտում:
Մենք խաղաղություն հաստատեցինք մեր՝ Երկրորդ Համաշխարհային Պատերազմի ցեղասպան թշնամիների՝ Գերմանիայի և Ճապոնիայի հետ (հնարավոր չէ Մանջուրիայի բնակիչների կոտորածը կամ, օրինակ, Նանկինի Բռնությունները, չհամարել ցեղասպանություն): Նրանք ընդունել են իրենց դերակատարությունը ցեղասպանության մեջ (առնվազն Գերմանիայի դեպքում. ավստրիացիները մինչ օրս հույս են փայփայում, որ իրենց դերակատարությունը կմոռացվի) և որպես ագրեսոր (ամենաքիչը` մասամբ Ճապոնիայի դեպքում): Բայց մենք մինչ օրս չենք դիմի Գերմանիայի Անվտանգության Գնդին, որպեսզի նրանք մասնակցեն ԱՆԶԲԿ-ի օրվան նվիրված շքերթներին:
Եվ դա ճիշտ է և այդպես էլ պետք է լինի:
Սակայն մենք չենք անհանգստանում այս տատանումների մասին՝ թուրք ժողովրդի հետ մեր ռազմական կապերն առաջ մղելիս: Թուրք ժողովրդին մինչ օրս առաջնորդում են իթթիհաթական կուսակցության քաղաքական ժառանգորդները, որոնք էլ ծրագրեցին, կազմակերպեցին և իրագործեցին Անատոլիական ցեղասպանությունները:
Մասամբ այս ամենի պատճառը կամովին չիրազեկվածությունն է: Թուրքական կառավարությունը ջանք չի խնայում ժխտման պաշտոնական քաղաքականությունն առաջ մղելու գործում, և իր՝ արտասահմանում գտնվող դիվանագիտական կազմի պարտականությունն է համարում ապատեղեկատվության արշավին մասնակցելը և բողոքի ձայն բարձրացնելն ամեն անգամ, երբ որևէ մեկը դրան հակառակ հայտարարությամբ հանդես գա:
Ցեղասպանությունը հերքումը նշանակում է ցեղասպանության և մարդու իրավունքների դեմ հանցանքի շարունակությունը:
Թուրքական ազգայնականությունը, որը ցեղասպանության ժխտման հասակակիցն է, Երկրորդ Համաշխարհային Պատերազմին նախորդող չվերակառուցված ռասիստական ազգայնականության վերջին հենակետն է:
Ջոննի Թուրքը, համաձայն բոլոր հիշատակությունների, խիզախ մարտիկ է եղել, երբ լավ առաջնորդություն և օժանդակություն է ունեցել (սակայն միշտ չէ, որ այդպես է եղել), բայց արդյո՞ք մենք կարող ենք բաժանել զինվորներին սպաներից, առաջնորդներից, քաղաքական գործիչներից և բյուրոկրատներից, ովքեր միաժամանակ զբաղված են եղել մարդկանց մի ամբողջ խմբի ոչնչացմամբ, հատկապես, երբ այդ նույն պետությունը մեկ դար անց ևս շարունակում է անարգել այդ զոհերի հիշատակը՝ հրաժարվելով ընդունել կոտորածի փաստն անգամ:
Այսպիսով, երբ մենք նշում ենք ԱՆԶԲԿ-ի ոգին, եկե՛ք չմոռանանք, որ նրանք պայքարում էին հանուն պարզ և հստակ ազատության, և այն ազգը, որը առաջ է տանում պատմության քողարկումը, եթե չասենք նրա ոչնչացումը, որպեսզի խույս տա ցեղասպանության համար պատասխանատվությունից, չի կարող պատկանել այն ազգերի թվին, որոնց հետ մենք կապում ենք մեզ, որպես հավասարի: Եվ այսպես էլ պիտի լինի, մինչև նրանք չհրաժարվեն իրենց ստահոդ ժխտումից այն ահարկու ճշմարտության, որը պատմում է, թե ինչ են իրենց ուժերն արել մի քանի միլիոն անմեղ և անպաշտպան մարդկանց հետ 1915 թ.-ի այդ ապրիլյան օրվանից հետո:
Թող ԱՆԶԲԿ-ի արարողություններն անցնեն Ջոննի Թուրքի հետ, բայց պետք է համոզվել, որ նրանք էլ գիտեն այն, ինչ գիտենք մենք, չեն մոռանա և չեն հերքի դա մինչև չառերեսվեն իրենց գործած հանցանքի հետ: Միայն իրենց հանցանքն ընդունելուց հետո նրանք կարող են դասվել պատվարժան թշնամիների շարքին, քանի որ պատիվը հենց այնպես չի տրվում, այն պետք է վաստակել՝ տվյալ դեպքում ընդունելով սեփական հանցանքը:
Հեղինակ՝ Ռոբերտ Կապլան



