Քանի դեռ մենք քայլող գերեզմանոցներ ենք, ինչպե՞ս կարող ենք երկրի վրա կյանքի պայմանների լավացման որևէ հույս ունենալ։ Իրենից դժգոհ լինելը խելացի կյանքի անհրաժեշտ պայմանն է: Միայն այդ դժգոհությունն է մղում աշխատելու իր վրա: Անմեղսունակ հնարավոր չէ լինել: Թերևս հնարավոր է յուրաքանչյուր տարվա, ամսվա և օրվա հետ դառնալ ավելի ու ավելի անմեղ: Սրանում է կայանում ամբողջ մարդկության իրական կյանքն ու բարեկեցությունը…
Դուք` 20-րդ դարի երիտասարդներդ, ապագայի մարդիկդ, եթե ուզում եք ճշմարիտ իրականացնել ձեր մարդկային գերագույն առաքելությունը, պետք է նախևառաջ ազատվեք մտայնությունից, իբր գիտեք, թե ապագայի հասարակությունը ինչ կերպ է պետք ձևավորել: Ապա պետք է ազատագրվեք հայրենապարծությունից: Հետո` գիտության ստրկությունից, այսինքն պետք է հրաժարվեք կուրորեն հավատալ այն ամենին, ինչ տնտեսական ու հասարակագիտական տեսությունները ձեզ հրամցնում են իբրև գիտական ճշմարտություն: Եվ վերջապես պետք է ձերբազատվեք ամենագլխավոր խաբկանքից, թե կրոնի ժամանակներն անցել են պատմության գիրկը. սա մեր օրերի բոլոր չարիքների սկիզբն է:
Նյութի աղբյուր՝ http://hovikcharkhchyan.wordpress.com/2010/12/06/%D5%AC%D5%A5%D5%BE-%D5%BF%D5%B8%D5%AC%D5%BD%D5%BF%D5%B8%D5%B5/
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել