Doctors.am-ը գրում է․

Ֆինլանդիայում՝ աշխարհի շոգեբաղնիքների մայրաքաղաքում, ասում են. Շոգեբաղնիքը աղքատի դեղատունն է: Պարզենք ` որքանով է այս ասացվածքը ճշմարիտ: 

Միֆ. շոգեբաղնիքը օգտակար է բոլորի համար: 

Փաստ. չնայած շոգեբաղնիքը անվտանգ է առողջ մեծահասակների համար, այն բոլորի համար չէ: Բժիշկների պնդմամբ` շոգեբաղնիքը անթույլատրելի է անկառավարելի զարկերակային ճնշման, առիթմիաների, ոչ ստաբիլ ստենոկարդիայի, սրտային անբավարարության դեպքում: Սրտային անբավարարությունը շոգեբաղնիքի ամենամեծ վտանգն է:Սրտի աշխատանքի սկզբնական արագացումից հետո մկանները թուլանում են, զարկերակային ճնշումը իջնում նպաստելով արյան դեպի սիրտ ներհոսքի մեծացման: Այսպիսով, շոգեբաղնիք գնալուց առաջ խորհրդակցեք ձեր բժշկի հետ: 

Միֆ. շոգեբաղնիք գնալը մարմնին հավելյալ խոնավությամբ է ապահովում: 

Փաստ. շոգեբաղնիքում Ձեր մարմնի ջերմաստիճանը կարող է բարձրանալ մինչև 40°՝ ստիպելով մոտ 2 լիտր քրտինք արտազատել:Ահա թե ինչու է կարևոր շատ ջուր խմել : 

Միֆ. որքան երկար մնաք շոգեբաղնիքում, այնքան լավ: 

Փաստ. բժիշկները խորհուրդ են տալիս սահմանափակել շոգեբաղնիքում մնալը մինչև 15-20 րոպե:Քանի որ մարմինը բարձր ջերմաստիճանի ազդեցությանը ենթարկելը կարող է առաջացնել ջրազրկում և սրտի ռիթմի խանգարումներ: 

Միֆ. շոգեբաղնիքը արագ նիհարելու արդյունավետ միջոց է: 

Փաստ. մենք բոլորս շոգեբաղնիքից հետո թեթև ենք կշռում, բայց քաշի նմանատիպ կորուստը ժամանակավոր է: Այլ խոսքերով, երբ ջրի կամ սննդի միջոցով վերականգնում ենք կորցրած հեղուկը, քաշը արագ վերականգնվում է: Սակայն շոգեբաղնիքը կարող է բարձրացնել մետաբոլիզմի արագությունը, ինչ կնպաստի հետագայում քաշի նվազմանը: Մի բանում շոգեբաղնիքի բոլոր սիրահարները համաձայնում են. այն օգնում է խաղաղեցնել միտքն ու հանգստացնել մարմինը: Զարմանալի չէ, որ 5.3 մլն բնակչությամբ Ֆինլանդիայում կա 3.3 մլն շոգեբաղնիք:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել