Աջ ու ձախ խոսվում է այն մասին, որ բուհ-գործատու կապի ապահովումը պետք է նպաստի երիտասարդության շրջանում գործազրկության կրճատմանը: Շատ լավ միտք է, բազմաթիվ նման տեսական մտքեր էլ կարելի է ասել` որպես լուծում: Բայց իրականությունը շատ դեպքերում այլ բանի մասին է խոսում: Գործատուի ու ուսանողի միջև արդյունավետ կապի մասին կարելի է խոսել այն դեպքում, երբ իրականության մեջ հնարավոր է ստեղծել այդ կապը: Սակայն առավոտից մինչև երեկո լսարանում «կրթվող ուսանողին» գործատուն ի՞նչ լակատրներով պետք է հայտնաբերի:
Եթե բակալավրի ու մագիստարտուրայի տարիներին ինչ-որ կերպ ընդունելի է, որ ուսանողը իր ողջ ժամանակը ծախսի լսարանում, քանի որ բոլոր դասերին պարտադիր ներկայություն է պետք, իսկ դրա համար էլ գնահատական ու կրեդիտ է սահմանված, ապա ասպիրանտական կրթության շրջանակներում անթույլատրելի է ասպիրատնի առաջ նման պահանջներ դնելը, զուգահեռ ամենատարբեր ուսումնական առարկաներ բարդել գլխին ու պահանջել, որ գիտական աշխատանքով զբաղվի` սահմանված կոնկրետ ժամանակահատվածում: 25-26 տարեկան երիտասարդին ևս երեք տարի ասպիրանտական լսարանում փակելով, ու արդեն մոտ երեսուն տարեկանում աշխատաշուկա ուղարկելով գործատու-ուսանող կապ ե՞նք խթանում: