mbarzani1in.am-ը գրում է․

Արևմտյան երկրները բավականաչափ օգնություն չեն տրամադրում քրդական զորքերին ԴԱԻՇ (Իրաքի և Շամի իսլամական պետություն) ահաբեկչական խմբավորման դեմ պայքարում: Այս մասին France 24 հեռուստաալիքին տված հարցազրույցում ասել է Իրաքյան Քրդստանի նախագահ Մասուդ Բարզանին:

Բարզանիի խոսքով՝ գրոհայինների դեմ պայքարի համար կոալիցիոն զորքերի տրամադրած ծանր զենքի քանակն ու որակը չեն համապատասխանում քրդական բանակի պահանջներին: «Ամբողջ օգնությունը, որ մենք ստացել ենք ներկայումս, չի հասնում այն մակարդակին, որը մեզ պետք է: Ծանր սպառազինությունը, որի կարիքը մենք ունենք… օրինակ՝ զրահամեքենա, ուղղաթիռներ և հրետանի, որոնք մեզ անհրաժեշտ են նրանց (ԴԱԻՇ) դեմ պայքարում, մենք այդպիսի զենք չենք ստացել»,- ասել է Բարզանին:

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել