Interpress.am-ը գրում է․

Գոթմանն արդեն 40 տարի ուսումնասիրում է ամուսնությունը եւ նրա սեմինարները, որոնց զույգերն այցելում են, տալիս են գրեթե նույն արդյունքը, ինչ ստանդարտ թերապիան է ապահովում:

Նրա  «Ամուսնության յոթ սկզբունքները»  գիրքը  գերազանց եւ հարուստ տեղեկություն է պարունակում: Նա բացահայտում է ամուսնության մասին շատ առասպելներ և բացատրում, թե ինչո՞ւ է ամուսնությունը վատ ընթանում, և ի՞նչ կարելի է անել այդ ուղղությամբ:

Չորս ձիավոր

 Ինչպես կարելի է  ասել, թե ով է բաժանվում:

Կան մի շարք ցուցանիշներ, բայց Գոթմանի հետազոտությունների հիմքում «Չորս ձիավորն»է: Սրանք չորս պատճառներն են, որոնք ցույց են տալիս, որ ամուսնությունը քանդվելու ճանապարհին է:

  •  Քննադատություն – Բողոքները պարզ են. Քննադատությունը շատ ավելի գլոբալ է, հարձակում է կատարվում անձի, ոչ թե նրա վարքագծի վրա: Աղբը չի հանել, որովհետև ոչ թե մոռացել է, այլ, որովհետև վատ մարդ է:
  • Արհամարհանք – «…վիրավորական անունով կոչելը, աչքը մտցնելը, ծաղրելը, կոպիտ եւ թշնամական հումորը: Ինչ ձեւով էլ արհամարհանքն արտահայտվի, չորս ձիավորից ամենավատն է: Այն թունավորում է հարաբերությունները, քանի որ զզվանք է արտահայտում: Գրեթե անհնար է լուծել խնդիրը, երբ ձեր գործընկերը ստանում է հաղորդագրություն, որտեղ դուք գրում եք, որ զզվում եք նրանից»:
  • Պաշտպանվողականություն – «… պաշտպանվողականությունը ընկերոջդ մեղադրելու միջոց է: Իրականում դուք ասում եք. «Խնդիրը ես չեմ, այլ՝ դու ես: Պաշտպանվելը միայն շիկացնում է հակասությունը, ինչն էլ այն դարձնում է մահացու»:
  • Խնդրի շրջափակում – չնկատել, մեկուսանալ: Սա չի նշանակում մարդուն հեռացնել հակասությունից: Նրան խնդրից հեռացնում ես հոգեպես՝ վերջ դնելով հարաբերություններին:

Ո՞րն է ամուսնության ամենամեծ ըմբռնումը:

 Ի՞նչն ինձ բոլորից շատ զարմացրեց: Գոթմանի հետազոտությունը բացահայտում է, որ հիմնական տարակարծությունները չեն կործանում ամուսնությունները, նայած թե զույգն ինչպես է դրանց վերաբերվում:

Ամուսնական զույգի խնդիրների 69% – ը մշտական են: Այդ խնդիրները պահպանվում են և շատ զույգեր դրանց մասին վիճում են  տարեցտարի:

Շատ ամուսնական վեճեր չեն կարող լուծվել: Զույգերը շարունակ փորձում են փոխել միմյանց, բայց չեն կարողանում: Նրանց անհամաձայնության մեծ մասը պայմանավորված է կենսաձևի, անհատականության կամ արժեքների նկատմամբ հիմնարար տարբերությամբ:  Այդ տարբերությունների համար պայքարում նրանք պարզապես վատնում են  իրենց ժամանակը եւ վնասում ամուսնությունը:

Ինչպե՞ս են լավ ամուսնությունները վերաբերվում խնդիրներին, որոնք անլուծելի են: Նրանք միմյանց ընդունում են այնպիսին, ինչպիսին կան:

Այս զույգերը ինտուիտիվ հասկանում են, որ խնդիրները անխուսափելիորեն հարաբերությունների մի մասն են,  ինչպես օրինակ հիվանդությունները, որոնք ձեռք եք բերում տարիքի հետ: Դրանք նման են ծնկի կամ մեջքի ցավին, աղիքի բորբոքումին: Մենք չենք կարող  սիրել այդ խնդիրները, բայց  դրանք կարող ենք հաղթահարել, խուսափել իրավիճակներից, որոնք դրանք կխորացնեն, կզարգացնենք ձևեր ու միջոցներ, որոնք կօգնեն տանելի դարձնել այդ խնդիրները:  Հոգեբան Դան Ուայլն իր «Մեղրամիսից հետո» գրքում գրում է.

«Երբ ընտրում եք երկարաժամկետ գործընկեր … անխուսափելիորեն  ընտրելու եք նաև որոշակի  անլուծելի խնդիրներ, որոնց ստիպված եք բախվել  առաջիկա տասը, քսան կամ հիսուն տարում»:

Ի՞նչն է օգնում ամուսնության բարգավաճմանը:

Գիրքը հագեցած է հզոր տեղեկատվությամբ, անեկդոտներով եւ խորհրդատվությամբ: Ես ընտրել եմ դրանցից երեք առավել օգտակարները։

 

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել