Charles Manson People.am-ը գրում է․

80-ամյա մոլագար Չարլզ Մենսոնը, ով զմահ ազատազրկված է Կալիֆորնիա նահանգի բանտում, մտադիր է ամուսնանալ երիտասարդ երկրպագուհու հետ. 26-ամյա Էֆտոն Էլայն Բարտոնը վստահ է, որ, ի դեմս սերիական մարդասպանի, նա գտել է իր երազանքների  տղամարդուն: 26-ամյա Էֆտոն Էլայն Բարտոնը 9 տարվա ընթացքում հաճախակի այցելել է 80-այմա Չարլզ Մենսոնին, ով ցմահ ազատազրկված է իր կողմից կազմակերպված, առանձնահատուկ դաժանությամբ իրականացված սերիական մարդասպանությունների համար: Այնուամենայնիվ, երիտասարդ ամերիկուհին վստահ է, որ հանցագործը իր ողջ կյանքի սերն է: «Ես ծնվել եմ նրա հետ լինելու համար»,-հայտարարել է աղջիկը ամերիկյան լրատվամիջոցներին:

Չարլզ Մենսոնը, ինչպես հայտնում է ՏԱՍՍ-ը, արդեն ստացել է ամուսնանալու պաշտոնական թույլտվություն. նա պետք է երկրպագուհուն կնության առնի երեք ամսվա ընթացքում: Համաձայն Կալիֆորնիա նահանգի օրենքների՝ հարսանիքին ձերբակալվածը կարող է հրավիրել երկու ընկերոջ բանտարկյալներից. արարողությանը մասնակից մարդկանց թիվը չպետք է գերազանցի 12-ը, մատուցողը՝ ներառյալ: Հիշեցնենք, որ Չարլզը եղել է «Ընտանիք» աղանդի  հետևորդ, որի անդամները  1969  թվականին իրականացրել են մի շարք ծիսական մարդասպանություններ, նրանց զոհ են դարձել ընդհանուր առմամբ ինը մարդ: 1970 թվականին մոլագարին և նրա գործընկերներին դատապարտել են մահապատժի, իսկ դրա վերացումից հետո խափանման միջոց է ընտրվել զմահ ազատազրկումը:

Պատիժը Մենսոնը կրում է  Կորկորան քաղաքի բանտի մենախցում:  2012 թվականին նրան  12-րդ անգամ մերժել են վաղաժամկետ ազատ արձակել: Ի դեպ, այս պահին ազատության մեջ են գտնվում աղանդի 12 անդամներից 4-ը, այդ թվում՝ Մենսոնի առաջին կինը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել