Barometer.am-ը գրում է․
Միջազգային խաղաղության հետազոտությունների ստոկհոլմյան ինստիտուտի (http://www.sipri.org/) ունեցած տվյալների համաձայն Հնդկաստանը մոլորակի ամենաշատ սպառազինություն ներկրող պետությունն է: Պայմանական միավորների համակարգով հաշվարկված սպառազինությունների աղյուսակում երկրորդ ամենախոշոր զենք ներմուծող պետությունը ԱՄԷ-ն է, երրորդը՝ Չինաստանը, իսկ վերջինիս հաջորդում են Սաուդիան Արաբիան, Պակիստանը, Ադրբեջանը, Ինդոնեզիան, ԱՄՆ-ը, Բանգլադեշը, իսկ տասնյակը եզրափակում է Թայվանը:
"Այս տվյալները խոսում են այն մասին, որ մոլորակի սպառազինության մրցավազքը տեղափոխվում է ասիական մայրցամաք", նկատում է Վաշինգթոն Փոստի հոդվածագիր Իշահան Թարորը.
Ըստ աղյուսակի, սպառազինության արտահանման գործում առավել հաջողակ են համապատասխանաբար Ռուսաստանը, ԱՄՆ-ը, Չինաստանը, Եվրոպական խոշոր պետությունները, Իսրայելը և Ուկրաինան:
Հատկանշական է, որ պայմանական միավորների համակարգի միջոցով ստացված թվերի համաձայն, ռուսական սպառազինության արտահանման շուրջ 12%-ը գնում է դեպի Ադրբեջան:



