Replik.am-ը գրում է․
Vanity Fair-ը հայտնի դերասանուհի, ՄԱԿ-ի բարի կամքի դեսպան Անջելինա Ջոլիին հռչակել է «Տարվա կին»:
Ամսագրի հոդվածում հեղինակը ներկայացրել է վեց երեխաների մայր բայց նորապսակ Ջոլիին, ով գերաստղ է: Հեղինակը նրան բնութագրում է որպես կին, ով միաժամանակ հասցնում է ճամփորդել ամբողջ աշխարհով և ռեժիսորական աշխատանք կատարել: Նշենք, որ օրերս կայացել է Ջոլիի երկրորդ ռեժիսորական աշխատանքի՝ «Աննկունը» ֆիլմի միջազգային պրեմիերան:
Նյութի աղբյուր՝ http://replik.am/arm/index.php?id=49754
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել