ԱՄՆ-ի Նյու Յորք նահանգի Հարավային Բաֆալոու քաղաքի բնակիչ Պատրի Բրայանը լուսանկարել է առատ տեղումների հետևանքով տան դռան շեմը փակած ձյան պատը։

Սումոյի մարտիկ Չիլյոմարուն (ձախից) ապտակ է ստանում Վրաստանում ծնված մարտիկ Տոչինոշինի կողմից Ճապոնիայի Ֆուկուոկա բնակավայրում տեղի ունեցող սումոյի «Կիուշու Գրանդ Սումո» մրցումների ժամանակ։

Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընը այցելել է ձկնամթերք արտադրող գործարան։

Տղաները ձկնորսների կողմից որսած շնաձուկն ու մարլին տեսակի ձուկը տեղափոխում են Մոգադիշուի Համարվեյնե նավահանգստի մոտ գտնվող շուկա։

Տղամարդը 17℃ ջերմաստիճանի պայմաններում ձկնորսությամբ է զբաղվում Սիբիրյան Տայգայի շրջանում՝ Կրասնոյարսկ քաղաքից դուրս՝ Ենիսեյ գետում։

Թենիսիստ Նադալը Լոնդոնի խաղատանը Բրազիլիայի հավաքականի նախկին ֆուտբոլիստ Ռոնալդոյի հետ մասնակցում է պոկերի բարեգործական խաղերին։ Կազմակերպիչների համաձայն մարզիկները վերջին երկու ամիսներին նախապատրաստական խաղերի էին մասնակցում այն բանից հետո, երբ Ռոնալդոն Նադալին պոկերի մարտահրավեր նետեց։
Նադալը հաղթեց խաղում՝ 50,000 դոլար գումար վաստակելով, որը որպես նվիրատվություն կհանձնվի Ռաֆայել Նադալ հիմնադրամին։

Երեխաները լուսանկարվում են Քեյփ Թաունում տեղադրված հսկայական քանդակի վրա։

Համասի գլխաշորով ծածկված դիմակավոր պաղեստինցի երիտասարդը Ռամալահ քաղաքի մոտակայքում բախումների ժամանակ արցունգաբեր գազով տարան փորձում է նետել իսրայելական մարտիկների կողմը։

Ուլտրա-ուղղափառ հրեան երկու պաղեստինցիների կողմից Երուսաղեմի Հար Նոֆ շրջանի հարձակման ենթարկված սինագոգում գլուխը դնում է ձեռքերի վրա։ Երկու զինված պաղեստինցիներ ներխուժել էին Երուսաղեմի սինագոգ ու մինչև հրազենով սպանվելը հասցրել 4 իսրայելցիների կյանք խլել։

Բոսնիայի Զենիկա քաղաքում տղամարդը քայլում է խիտ մառախուղի միջով։

Չինաստանում Շաանխի Սանհե քոլեջի աշակերտները սպորտային դաշտում քննություն են հանձնում։

Հնդիկ զինվորները կրակ են փչում «Ձեռք ձեռքի օպերացիայի» շրջանակներում Օպնեի Աունդ զինվորական ճամբարում՝ Հնդկաստանի ու Չինաստանի զորքերի համատեղ զորավարժությունների բացմանը։ Տասնօրյա զորավարժությունները շեշտը կդնեն ապստամբ ուժերի ու ահաբեկչության դեմ պայքարի ռազմավարության փորձի փոխանակման վրա։

Ռուսամետ զինվորը կալաշնիկով ավտոմատով ու ծխախոտով կանգնած է օգոստոսի մարտերին ուկրաինական ուժերից խլած տանկի դիմաց։

Ոստիկաններն իրենց վահաններն են օգտագործում՝ վայրէջք կատարող ուղղաթիռի թողած փոշուց պաշտպանվելու համար՝ Պերուի Մադրե դե Դիոս շրջանում ոսկու անօրինական հանքարդյունաբերության դեմ իրականացվող օպերացիայից հետո։

Նարնջագույն սարդ-կրետի մակրոլուսանկարը Ինդոնեզիայի Տանգերանգ բնակավայրում։

Սան Պաուլոյի Բրագանկա Պոլիստա շրջանում գտնվող Կանտարեյրա ջրամբարի օդային պատկերը։
Պաշտոնյաները նշել են, որ ջրամբարը կարող է ամբողջությամբ ցամաքել մինչև փետրվարի վերջ, եթե եղանակները շարունակեն ցամաքային լինել։




