Արամ MP3-ին միանգամից մի քանի անակնկալ է պատրաստելLife.panorama.am-ը գրում է․

Երգիչ-հումորիստ Արամ MP3-ի համար նոյեմբեր ամիսը մի փոքր բարդ էր: Մշտապես գործնական եռուզեռի մեջ գտնվող երգիչը չկարողացավ հասցնել ու իր երկրպագուների դատին հանձնել սպասված ու նախատեսված տեսահոլովակը: Սակայն այսօր նա միանգամից մի քանի անակնկալ է պատրաստել:

Այդ մասին Life.panorama.am–ի հետ զրույցում ասաց ինքը՝ Արամը:  «Ամսվա վերջին իմ «Help» երգի հիման վրա նկարահանած նոր տեսահոլովակը կներկայացնեմ ակնդիրներին, որը նախատեսված էր նոյեմբերի 11-ին: Սակայն առաջացան որոշակի անիմացիոն խնդիրներ, տեխնիկական պատճառներով չհասցրեցինք: Սա այս ամսվա մեջ ինձ համար ամենադաժան բանն էր: Վստահ եմ՝ նոյեմբերի վերջին պրեմիերան կկայանա: Հստակ օրը նշել չեմ կարող, քանի որ աշխատանքային ընթացքի մեջ է: Ասեմ, որ տեսահոլովակի ռեժիսորը Գրիգոր Գասպարյանն է»,-նշեց նա:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել