Panorama.am-ը գրում է․
Դերասան Վարդան Պետրոսյանի վթարի գործով դատավարությունը կսկսվի նախապես նշանակվածից 30 րոպե ուշացումով (նախատեսված էր 15:00-ին): Նման խնդրանքով դատարանին է դիմել տուժող կողմի շահերի ներկայացուցիչ փաստաբան Ռուբեն Բալոյանը:
Վարդան Պետրոսյանի փաստաբան Նիկոլայ Բաղդասարյանն առաջարկեց այդ 30 րոպեի ընթացքում՝ ժամանակը տնտեսելու համար դատարանին ներկայացնել մի փաստաթուղթ, որը կապ ունի նախորդ դատական նիստում ներկայացված փաստերի հետ: Սակայն դատարանը որոշեց հետաձգել նիստը` մինչ տուժողների փաստաբանի ներկայանալը, ժամը՝ 15:40-ին:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ
Նյութի աղբյուր՝ http://www.panorama.am/am/law/2014/11/19/v-petrosyan-case/
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել