Տաղանդավոր, աշխատասեր ու հաջողակ աստղերի համար երաժշտական ինդուստրիան կարող է բավականին շահութաբեր բիզնես լինել։ Ձեզ ենք ներկայացնում անցնող տարվա աշխարհի ամենաբարձր վարձատրվող երգչուհիների թոփ տասնյակը։

 10  Բրիթնի Սփիրս – Դուք երևի կարծում էիք, որ փոփ-արքայադուստրը վերջերս արդեն այն հաջողությունը չունի, ինչ տարիներ առաջ։ Եվ չեք սխալվի, քանի որ նրա կողմից վերջերս թողարկված աշխատանքներն այնքան էլ մեծ հիթեր չդարձան։ Այնուամենայնիվ, նրան հաջողվել է այս տարի 20 միլիոն դոլար գումար վաստակել՝ հիմնականում Լաս Վեգասում իր համերգներից, որոնցից յուրաքանչյուրի համար նրան կես միլիոն են վճարում։

 9  Լեդի Գագա – Նախկինում Լեդի Գագայի անունն ավելի բարձր հորիզոնական էր գրավում այս ցանկում։ Ինչևէ, նրա վերջին ալբոմն այնքան էլ մեծ հաջողության չհասավ, որքան նրա առաջին ալբոմները, որի արդյունքում նա այս տարի 30 միլիոն դոլար է վաստակել։ Միգուցե նրա անունն այս ցանկում այնքան էլ բարձր հորիզոնականում չի հայտնվել, այնուամենայնիվ, նա շարունակում է մնալ աշխարհի ամենաազդեցիկ արտիստներից մեկը։

 8  Սելին Դիոն – Չնայած Սելին Դիոնի ամենահայտնի երգը՝ «My Heart Will Go On»-ը, 17 տարի առաջ թողարկվեց «Տիտանիկ» ֆիլմի հետ, այնուամենայնիվ, մինչ այսօր նա իր տեղն է զբաղեցնում երաժշտական ինդուստրիայի ամենաբարձր վճարվող երգչուհիների ցանկում։ Նրա վաստակած գումարն այս տարի 36 միլիոն է կազմել՝ ինչպես Լաս Վեգասում, այնպես էլ աշխարհի տարբեր երկրներում ունեցած իր համերգներից։

 7  Մայլի Սայրուս – Մայլի Սայրուսը վերջին մի քանի տարիներին մշտապես լրատվամիջոցների ուշադրության կենտրոնում է։ Այս տարի նա 36 միլիոն դոլար է վաստակել, որի մեծ մասն իր վերջին ալբոմից ու շրջագայություններից։

 6  Ջենիֆեր Լոպես – Ջեյ Լոն կատարյալ տարի է ունեցել։ Այս տարի նա որպես ժյուրիի անդամ վերադարձավ  «American Idol» մրցույթին, նոր ալբոմ թողարկեց, ՖԻՖԱ-ի աշխարհի գավաթի համար հատուկ երգ թողարկեց՝ ընդհանուր առմամբ վաստակելով 37 միլիոն դոլար։

 5  Քեթի Փերի – Երգչուհի, երգահան Քեթի Փերին երաժշտական աշխարի ամենահայտնի դեմքերից է։ Իր վաստակած 40 միլիոն դոլար եկամուտը երգչուհին հիմնականում մասնավոր միջոցառումներից է վաստակել։ Բացի այդ, նա հավելյալ գումար է վաստակում իր ստեղծած ապրանքանիշերով ու օծանելիքով։

 4  Ռիհաննա – Ռիհաննայի առաջին երգի թողարկումից հետո արդեն 10 տարի շարունակ նա մեկը մյուսի հետևից նոր հիթեր է թողարկում, որոնք այս տարի երգչուհոուն 48 միլիոն դոլարի եկամուտ են ապահովել։

 3  Փինք – Թերևս կզարմանաք Փինքին երրորդ հորիզոնականում տեսնելով։ Չնայած նա այնքան էլ չի երևում լրատվամիջոցներում, այնումանայնիվ, այս տարի երգչուհին 52 միլիոն դոլար է վաստակել իր շրջագայություններից։

 2  Թեյլոր Սուֆթ – Թեյլոր Սուֆթը լավագույն տարին է ունեցել՝ իր աշխատանքով վաստակելով 64 միլիոն դոլար։ Սա այնքան էլ զարմանալի չէ՝ հաշվի առնելով այն, որ նրա վերջին ալբոմը միայն առաջին շաբաթվա ընթացքում 1 միլիոն օրինակով է վաճառվել։ Դրանից բացի, քանթրի ոճից փոփ ոճի անցած երգչուհին նաև կենդանի կատարումներով է հանդես եկել այս տարի։

Taylor Swift

 1  Բեյոնսե – Բեյոնսեն գլխավորում է աշխարհի ամենաբարձր վարձատրվող երգչուհիների թոփ 10-յակը՝ իր վաստակած ռեկորդային 115 միլիոն դոլար գումարով։ Յուրաքանչյուր քաղաքում ունեցած իր ելույթի համար միջինում նա 2.4 միլիոն դոլար է վաստակում։ 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել