Slaq.am-ը գրում է․
Փրկարար ծառայությունը նոյեմբերի 18-ին, ժամը 23.03-ին ահազանգ է ստացել, որ Սյունիքի մարզի Կապան քաղաքի թիվ 3 դպրոցի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. ավտոմեքենայից ծուխ է դուրս գալիս. անհրաժեշտ է օգնություն:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ Արամ Մանուկյան փողոցում գտնվող թիվ 3 դպրոցի մոտակայքում «Շեվրոլետ» մակնիշի 251 LF 62 պետհամարանիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի հատվածից եւ բախվել ծառին, ինչից Գ. Զ.-ն (ծնվ. 1980 թ), Բ. Տ.-ն (ծնվ. 1984 թ) եւ Ա. Ա.-ն (ծնվ. 1973 թ) տեղափոխվել են Կապան քաղաքի ԲԿ:
Բժիշկները տուժածների առողջական վիճակը գնահատել են բավարար:
Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան:
Նյութի աղբյուր՝ http://www.slaq.am/arm/news/230609/
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



