Կարապետիչի Բենեֆիսը «ՖԲ-ն Երեկ» խրոնիկայում...

Կարապետիչը հայտարարեց, որ միանում է եռյակին, ու այս լուրը բոլորը հանգիստ ընդունեցին ու ինչ-որ լուրջ քննարկումներ չեղան, որովհետև բոլորն էլ հասկանում են, որ Կարապետիչն այն կերպարը չէ, որը կարող է ինչ-որ լուրջ փոփոխություններ առաջարկել, բայց ՀԱԿ-ը կարծես թե վախեր ունի Կարապետիչի առումով, ու երևի թե դա է պատճառը, որ ՀԱԿ-ը միանշանակ չի ընդունում Կարապետիչին ու հեգնական տոնի մեջ է ներկայացնում նրան: Դե ՀԱԿ-ի կյանքն էլ կյանք չի, իրանից բացի աշխարհ չի տենում, էն էլ իրա աշխարհն էլ մի բան չի:

Կարապետիչի թեման շարունակենք ու հիշենք, որ Կարապետիչը մի քանի տարի առաջ Պետրոսի հյուրը լինելով՝ բառիս ամենաուղիղ իմաստով գետնին հավասարեցրեց Պետրոսին: Պետրոսն էլ աչքիս այդ ամենը հաշվի էր առել, ու էս անգամ ոնց ասեց Կարապետիչը, իրան խելոք պահեց: Միևնույնն ա՝ վերջին հարցազրույցը չեմ ուզում նայեմ, նույն բաների մասին հիմա էլ Կարապետիչն է խոսում: Այ մի քանի տարի առաջվա հաղորդումը մեծ հաճույքով նայում եմ, երբ օրս վատն է լինում: Հավատացեք տրամադրություն բարձրացնելու լավագույն միջոցն է:

Հղի կանանց նպաստների թեման շարունակվում է ԱԺ ում քննարկվել:
Ժողովուրդներ ջան, հղի կանանց այսքան սթրեսի մեջ պահել պետք չի: Այս ամենն ազդում է պտղի վրա, ու հետագայում խնդիրներ կարող են առաջանալ: Հղի կանանց էլ խորհուրդ եմ տալիս բողոքելուց զատ առաջարկով էլ հանդես գալ ու օգնել օրենք մշակողներին, որ նրանք արագացնեն այս գործընթացը, թե չէ միայն բողոքելով սելը տեղից չի շարժվի: Կա բողոք, պետք է լինի առաջարկ:

Մի օր վիրուս չլինի ՀՀ ՖԲ-ում, իմ կարծիքով շատերն իրենց տեղը չեն գտնի: Ժողովուրդ ջան, երբ ձեզ լինկ են ուղարկում, մի հատ ուղարկողին հարցրեք՝ սա ինչ ա, ոչ թե ոգևորվածության ալիքի վրա բացեք այդ լինկերը ու հետո նեռվայնացրեք ֆրենդներին: Ախր ցավն էն ա, որ նույն մարդիկ են անընդհատ վիրուսոտվում: Քիչ ա մնում ընկերությունը դադարեցնեմ նրանց հետ, որ հանգիստ ապրեմ ՖԲ-ում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել