Life.panorama.am-ը գրում է․

Արդեն 7-րդ օրն է՝ հայկական կողմը չի կարողանում մոտենալ խոցված ուղղաթիռի անկման վայր: Չնայած միջազգային հանրության ուշադրությունը հրավիրելու ջանքերին, Կարմիր խաչի ու ԵԱՀԿ-ի միջամտության փորձին, կարծես թե, արդյունքներ տեսանելի չեն: Ավելին, Ադրբեջանն իր լկտի պահվածքով շարունակում է ցույց տալ, որ միջազգային հանրության կարծիքն իր համար ոչ մի նշանակություն չունի: Նույնիսկ հանդգնում է հայտարարել, որ դիակները թույլ կտա վերադարձնել այն ժամանակ, երբ իրենք հարմար են գտնում: Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովի կարծիքով՝ Ադրբեջանի հայտարարությունը խոսում է ոչ միայն ագրեսիվ հարևանի պահվածքի մասին, այլև դա փաստում է այդ երկրի բարբարոսության, ցինիզմի ցայտուն դիրքորոշումը:
«Դա բարբարոսության դասական օրինակ է, որը Ադրբեջանը չի էլ թաքցնում: Ես գտնում եմ, որ միջազգային հանրությունը պետք է Ադրբեջանի վրա ճնշում գործադրի: Անհրաժեշտ է Ադրբեջանին պրեսինգի ենթարկել: Ադրբեջանն իրեն մտցրել է դիոգենեսյան տակառի մեջ և չի ուզում հասկանալ, թե ինչ է այսօր կատարվում աշխարհում: Նա դասական ֆեոդալական երկրի նման է իրեն պահում: Այս առումով համապատասխան կառույցները պետք է հետևություններ անեն: Սա նաև հետևանքն է այն բանի, որ միջազգային տարբեր կառույցներ երկակի ստանդարտներից ելնելով են գործում: Չեմ ուզում այլ մեղադրանքներ հնչեցնեմ, ասեմ խավիարային դիվանագիտություն կամ նավթադոլարների մասին խոսեմ, բայց սա արդյունքն է նրան, որ թվում է, թե Ադրբեջանին ամեն ինչն կարելի է»,-Life.panorama.am-ի հետ զրույցում ասաց Է. Շարմազանովը:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ



