Խնդրում եմ մի ծուլացեք ու կարդացեք ստորև բերված փաստական տվյալները։ Այսօր ԱՄՆ Ազգային ռադիոն բավականին երկար խոսում էր այս փաստերի մասին։
ԱՄՆ-ը, որ համարվում է աշխարհի լավագույն կենսամակարդակ ունեցող երկրներից մեկը, 2,5 միլիոն անտուն երեխաներ ունի։ Յուրաքանչյուր 30 երեխայից մեկն անտուն է։ Կալիֆորնիայում ավելի ահավոր է վիճակը՝ յուրաքանչյուր 15 երեխայից մեկն անտուն է։
Այս երեխաները ծնողազուրկ չեն, այլ ուղղակի ընտանիքն է տնազուրկ։ Չի բավականացնում մատչելի բնակարանային ֆոնդը։ Մարդիկ ռեցեսիայի պատճառով այնքան են աղքատացել, որ չեն կարողանում ծածկ ունենալ ընտանիքի գլխին։
Ճիշտն ասած՝ գիտեի, որ Ռուսատանում բավականին բարձր է անտուն երեխաների քանակությունը, բայց որ ԱՄՆ-ում ևս կա այս երևույթը և այն էլ այս ծավալներով, չէի սպասում։
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/hamlet.abrahamyan/posts/10204246383057976?notif_t=close_friend_activity
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



