Գայլերի 79-ամյա գերմանացի հետազոտող Վերներ Ֆրոինդը նախկին դեսանտային է: 

Նա գայլերի համար Մերցինգ քաղաքում հիմնել է մի ապաստարան և 1972 թ.-ից սկսած՝ մեծացրել է ավելի քան 70 կենդանու: Այս «գայլերի զբոսայգում» կենդանիները հայտնվում են աշխարհի տարբեր երկրների գազանանոցներից (ձագ վիճակում):  Վերները անձամբ է նրանց խնամքով զբաղվում: Այժմ 10 հա տարածքում ապրում է 29 գայլ՝ 6 ոհմակներով: Նրանք այստեղ են հայտնվել Եվրոպայի, Կանադայի, Սիբիրի, Արկտիկայի և Մոնղոլիայի տարբեր անկյուններից: Որպեսզի մյուս գայլերն իրեն հարգեն և ընդունեն, Վերներն իրեն պահում է ինչպես ալֆա-որձը:

 

Ահա այսպիսի ջերմ հարաբերությունների մեջ է Վերներն իր «սիրելիների» հետ։

Նա անձամբ է հետևում այգուն և դրա բնակիչներին։

Ուտելիք հայթայթելն ու որսը ևս նրա ուսերի վրա են ընկած։

Վերներն իրեն պահում է ինչպես գայլերի ոհմակի անդամ։

Գայլերը ճաշակում են Վերների բերած եղնիկին։

Երբեմն նա ևս փորձում է որսի մսից։

Եվս մեկ գայլերի ոհմակ՝ այս անգամ արկտիկական։

Վերները նրանց կերակրում է իր բերանից։

Գայլերը վաղուց նրան ընդունել են իրենց ոհմակի մեջ և սովորել նրա ներկայությանը։

Վերները իր կնոջ՝ Էրիկայի հետ, իրենց տանը: Ինչպես տեսնում եք, գայլերի հետազոտման աշխատանքը նրա  և նրա հոր ողջ կյանքի գործն է։

Վերները մի քանի նոթատետր է պահում, որոնց մեջ պարբերաբար գրառումներ է անում գայլերի պահվածքի վերաբերյալ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել