chto-vi-eshche-ne-znali-o-mandarinah-1036-571171in.am-ը գրում է․

Սովորաբար մանդարինը մեզ մոտ ասոցացվում է ամանորյա տոների հետ: Այդ պատճառով ցրտերի հետ այս միրգը խանութի վաճառասեղաններին առավել գայթակղիչ տեսք ունի: Սակայն, այս ցիտրուսի համը միակ առավելությունը չէ, գրում է my.goodhouse.com.ua-ը:

Չնայած, որ մանդարանի միջուկի գրեթե 90 %-ը ջրից է բաղկացած, մնացած 10 %-ը բացառապես օգտակար է: Այն բաղկացած է շաքարից, թթվից, պեկտինյան նյութերից, հանքային աղերից, գլիկոզիդներից, եթերային յուղերից և վիտամիններից: Պտուղների մեջ 40մգ վիտամիններ կան, որոնց մեծ մասը С վիտամին է, ինչպես նաև В, Р, К, D վիտամիններ և պրովիտամին А:

Նիհարելու ժամանակ ֆիզկական ծանրաբեռնվածությունները և մանդարինի հյութի օգտագործումը բավականին օգտակար են: Դա հաստատել են կորեացի գիտնականները, ովքեր մի շարք ուսումնասիրություններ են կատարել ավելորդ քաշ ունեցող դպրոցականների վրա: Առաջին խումբը միայն ֆիտնեսով է զբաղվել, իսկ երկրորդը ֆիզիկական ծանրաբեռնվածությունները համատեղել մանդարինի հյութի հետ: Արդյունքում երկրորդ խումբը ավելի հաջողակ է եղել:

Հարկավոր չէ մոռանալ, որ մանդարինը ուժեղ ալերգեն է: Այդ պատճառով էլ հարկավոր է այն չափավոր օգտագործել:

Մանդարինից յուղ է ստացվում, որը հաջողությամբ օգտագործում է կոսմետոլոգիական նպատակներով և մերսման ժամանակ: Այն հանգստացնող ազդեցություն ունի, դրական է ազդում մաշկի վրա՝ այն ավելի նուրբ դարձնելով:

Մանդարինն օգնում է հղիներին ձգված մաշկի ժամանակ, իսկ ֆրանսիացիները խորհուրդ են տալիս դրանով շփել նորածնի փորիկը, երբ նրա փորիկը ցավում է:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել