Գիշերով տաքսի պատվիրեցի ու հիվանդանոցից արագ դուրս եկա, որ բաց դեղատուն գտնեմ, դեղ առնեմ: Մեքենայի մեջ լուռ նստել ենք երկուսս էլ, մեկ էլ էս վարորդը ասում ա՝ մի մտածի, սաղ լավ ա լինելու: Ասում եմ՝ ի՞նչ գիտեք, որ մտածում եմ: Ասում ա` բա լաց եք լինում, ուրեմն մի դարդ ունեք: Ասեցի՝ ես լաց չեմ լինում ու ծիծաղեցի: Ասում ա` լացը պատադիր չի, որ ձենով լինի ու արցունքներով ուղեկցվի: Լացը կարա հոգու վիճակ լինի ՃՃՃՃ: Ես ժպտում եմ ու ասում` դե հա, կարա լինի:
Էլի երկար լռեցինք, մեկ էլ թե` որ հիվանդանոցից կանչ ա լինում, ուզում եմ անպայման մի լավ բան ասեմ, մոգոնեմ, մարդ կա՝ հավատում ա, լավ ա զգում.... Օրինակ ինչ վատ ա, որ քեզ ասում են` մի մտածի, ամեն ինչ լավ ա լինելու: էս շան որդու մարդիկ վախենում են մի լավ բան ասեն, մեկը մեկին ուրախացնեն....
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/anushanahit/posts/741898495881086?ref=notif¬if_t=close_friend_activity
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել