Որ մի քիչ հավես ունենայի, մի քիչ էլ առողջություն, մի երկու բառ էլ ես կգրեի նրանց մասին, ովքեր միջազգային կազմակերպություններին փնովելով են զբաղված, իբր թե վերջիններիս ուրիշ բան է պետք մեր երկրում: Երևի կյանքում միջազգային կազմակերպություն մոտիկից տեսած չկան ու հազիվ գրանտակեր բառն են սովորել... Ավելի լավ է քեզ կոտորես կարողություններդ զարգացնելու համար, որ կարողանաս ծրագիր գրել ու շահել միջազգային կազմակերպությունից, հետո ազատ գործես քո երկրում, քան պետական մարմինների մուննաթին մնաս ու իրենց ճորտը դառնաս, ինչ է թե երկու կոպեկ են տվել՝ երկրում իրենց գործերն իրենցից լավ անելու համար: 
Չնայած համոզված եմ, որ շատերն ուրախ կլինեին, որ որպես դոնոր հանդես գար հենց մեր պետությունը՝ ազատ գործելու հնարավորություն տալով կազմակերպություններին, չբացառելով ճիշտ վերահսկողությունը՝ գրանտակերների գոյությունը բացառելու համար: 
Բայց ոնց որ ահագին էլ գրեցի... 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել