bezopasnaya_chistaya_vodaAraratnews.am-ը գրում է.

«Երևան Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ, պլանային աշխատանքներով պայմանավորված՝ կդադարեցվի Աջափնյակի և Շենգավիթի որոշ տարածքների ջրամատակարարումը:

Ինչպես հաղորդում է «Երևան Ջուր» ՓԲԸ հասարակայնության կապերի բաժինը, ջրանջատում կլինի Աջափնյակ վարչական շրջանում՝ նոյեմբերի 20-ին ժամը 10:00-ից մինչև նոյեմբերի 21-ը՝ ժամը 10:00-ը` Մարտիրոսյան, Մելիքյան, Միրաքյան, Չուխաջյան, Սպորտի, Թերլեմեզյան, Լուկաշին, Գր.Զոհրապի, Ա.Սարգսյան փողոցների և հարակից տարածքներում: Իսկ նոյեմբերի 20-ին՝ ժամը 10:00-ից մինչև նոյեմբերի 21-ը՝ ժամը 22:00-ն՝ Հասմիկի, Խ.Խաչատրյան, Վշտունի փողոցների և նրբանցքների, Հասրաթյան 4, 6, 8, 10, 12, 14, 16 շենքերի տարածքում:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել