Newmag.am-ը գրում է․

Երբ երեխա ես, նոր ընկերներ ստեղծելը բավականին հեշտ է: Կա դպրոց, սպորտային եւ բազմաթիվ այլ արտադպրոցական միջոցառումներ, որտեղ հանդիպում եք ուրիշ երեխաների հետ ու հարաբերություններ ձևավորում: Երբ չափահաս ես, այդ գործընթացն այնքան էլ հեշտ չի կազմակերպել. աշխատանքի եւ ընտանիքի հետ կապված պարտավորություններ, ազատ ժամանակի սահմանափակում եւ, ի տարբերություն մանկության տարիների, արդեն անհարմար ես զգում խնդրել մեկին, «Գնա՞նք տժժալու»:

«Պրոֆեսիոնալները, ովքեր իրականացնում են հետաքրքիր նպատակներ, ինչպես օրինակ ասոցիացիա հիմնելն է, հաճախ ընդունում են, որ դժվարություններ են ունենում ընկերներ ստեղծելու հարցում:», – ասում է Շաստա Նելսոնը՝ «Ընկերությունը հենց այնպես չի ստեղծվում»  գրքի հեղինակը:

Ըստ 2013 թ.-ին Հոգեբանական տեղեկագրում հրապարակված ուսումնասիրության՝ մեծանալով դուք ավելի քիչ ընկերներ եք ունենում: Մինչև 20 տարեկանը սոցիալական շրջանակներն ընդլայնվում են, ընկերների թիվը հասնում է բարձրակետին, սակայն դրանից հետո այն սկսում է նվազել: Հետազոտողները պարզել են, որ ընկերների թվի անկումը հաճախ պայմանավորված է ամուսնությամբ, ծնող դառնալու, ավելի սերտ հարաբերությունների վրա կենտրոնանալու ցանկությամբ:

Ցավոք, սերտ հարաբերությունները երկարատև լինելու երաշխիքներ չունեն: Սոցիոլոգ Ջերալդ Մոլենհորստը Նիդեռլանդներների Ուտրեխտի համալսարանից, պարզել է, որ մենք կորցնում ենք մեր մտերիմ ընկերների կեսին 7 տարին մեկ եւ նրանց փոխարինում նոր հարաբերություններով:

«Կյանքը փոխվում է, քանի որ շարժվում է: Կարիերայի, հարաբերությունների փոփոխությունները և կյանքի տարբեր փուլերը տեղաշարժ են կատարում մեր ընկերության շրջանում և հաճախ մեզ հեռացնում են միմյանցից:», – ասում Նելսոնը, որը 2008 թվականին սկսեց առցանց ընկերներ ստեղծելու համայնքի՝ GirlFriendCircles.com- ի գործունեությունը: «Մենք բոլորս ուզում ենք ընկեր, ում ուսին, ըստ ընդունված արտահայտության,կարող ենք լաց լինել: Սակայն դա մեծ պատիվ է, որ տրվում է ժամանակի ընթացքում»:

Եվ հենց այդ ժամանակն է, որ պետք է գտնել: Ըստ Բրիhամյանգ  համալսարանի հետազոտողների, շատ քիչ ընկերներ ունենալը համարժեք է օրական 15 ծխախոտ ծխելուց մահացության ռիսկին, և ավելի վտանգավոր է գիրությունից:

«Լավ ընկերությունը թեթեւացնում է սթրեսը, ինչը չափազանց առողջարար է», – ասում է Ռոբերտ Էփշտեյնը, ամերիկյան ինստիտուտի վարքագծային հետազոտությունների եւ տեխնոլոգիաների հոգեբան, ավագ գիտաշխատողը: «Շատ մարդիկ կարծում են, որ հասուն տարիքում դժվար է ստեղծել խոր եւ իմաստալից բարեկամություն, բայց դա այնքան էլ դժվար չէ, եթե գիտեք, թե ինչ պետք է անել»:

Ընկերներ ձեռք բերեք հետեւողականության շնորհիվ

Ըստ Նելսոնի՝ ընկերություն ձեռք բերելու համար պետք է հետեւողական լինել: «Երեխաների մոտ դա ինքնաբերաբար է ստացվում», – ասում է Նելսոնը. «Գնում են դպրոց, ամառային ճամբար, խաղում են դրսում ուրիշ երեխաների հետ մինչեւ ճաշ պատրաստ կլինի: Մեծահասակների մոտ աշխատանքից դուրս նման հետեւողականություն հազվադեպ է լինում»:

Նելսոնն առաջարկում է միանալ խմբերին, որոնք կանոնավոր հանդիպումներ են կազմակերպում, ինչպիսիք են ասոցիացիաները, սոցցանցերի խմբերը, գրքերի ակումբները, դասընթացները, սեմինարները: «Երբ դուք միանաք որևէ խմբին, հետևողականությունն ինքնստինքյան կստեղծվի, որովհետև մարդիկ առանց միմյանց հրավիրելու չեն հավաքվի», – ասում է նա:

«Խնդիրն այն է, որ ընկերությունը սահմանափակվում է իր «կոնտեյների»՝ խմբի մեջ, մինչեւ ինչ – որ մեկը դրանից դուրս հավաք չի կազմակերպում, – ասում է Նելսոնը: «Եթե ընկերությունը դուրս չի գալիս տարայից, գործունեության կամ դասընթացի ավարտվից հետո այն մահանում է»:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել