Հայաստանում վարորդների կյանքի հաշվին ծավալվում է բիզնես: Տեղադրված արագաչափերը, խաչմերուկներում տեղադրված տեսախցիկներն ամենևին էլ նպատակաուղղված չեն վարորդի և նրա ուղևորի կյանքի փրկման համար: Երևան-Սևան ճանապարհի վրա՝ Սևանից դեպի Երևան ուղղության վրա՝ «Չայնիի» ոլորանների հենց սկզբում, տեղադրված է արագաչափ, որն իրականում տեղադրված է բիզնես գործունեություն ծավալելու համար: Շտապեցնեմ հավաստիացնել, որ ես երբեք չեմ տուգանվել այդ արագաչափի կողմից, որովհետև մշտապես պահպանում եմ մինիմում արագություն: Իսկ հիմա բուն թեմային, եթե դա բիզնես գործունեություն չի, ապա պետք է ամբողջ ոլորաններում տեղադրել արագաչափեր, հատկապես այն մասում, որտեղից հաճախակի են «թռնում» մեքենաները: Իսկ այդ ուղիղ, իրենից ոչ մի վտանգ չներկայացնող հատվածում, մեղմ ասած, անհասկանալի է արագաչափի առկայությունը: Հայաստանում ընդհանրապես պետք է վերանայել արագաչափերի տեղադրման վայրերը, քանի որ ոչ մի տեղադրված արագաչափ չի ծառայում գլխավոր նպատակին՝ ՎԱՐՈՐԴԻ և ՈՒՂԵՎՈՐԻ ԿՅԱՆՔԻ ՊԱՀՊԱՆՄԱՆԸ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել