Ռազմիկ Ամյանը, Թաթան ու Արմենչիկը կմասնակցեն Ձախ Հարութի բեմական 50-ամյակինLife.panorama.am-ը գրում է․

Երգիչ Ռազմիկ Ամյանի համար 2014 թվականը նույնպես հագեցած էր համերգային շրջագայություններով: Նոյեմբերի 1-ին Լոս Անջելեսի հայտնի «Դոլբի» թատրոնում եզրափակվեցին նրա այս տարվա համերգները: Life.panorama.am–ին նրա պրոդյուսեր Արմեն Մովսիսյանը տեղեկացրեց, որ այժմ աշխատում են նոր ձայնասկավառակի վրա. «Շատ էինք ցանկանում, որ ձայնասկավառակը դուրս գար 2014 թվականին, բայց, ավաղ, զբաղվածության պատճառով չստացվեց: Հիմա աշխատանքներ են տարվում, 2015 թվականին, անպայման, կթողարկվի: Ձայնասկավառակում ներառված կլինեն նոր երգեր, որոնցից մի մասի հեղինակը Ռազմիկ Ամյանն է»:

Արմեն Մովսիսյանից տեղեկացանք նաև, որ շուտով Ռ. Ամյանի հեղինակած «Աշուղ Ռազոն» երգի հիման վրա տեսահոլովակ կնկարահանվի, որի ռեժիսորը Արմեն Երիցկինյանն է: Ձայնասկավառակի նախնական անունն է «Սիրել եմ, սիրում եմ, կսիրեմ»: 

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել