Replik.am-ը գրում է․

2001 թվականի սեպտեմբերի 11-ի հայտնի ահաբեկչությանը մասնակցելու համար ԱՄՆ-ում ցմահ ազատազրկման դատապարտված Ֆրանսիայի քաղաքացի Զաքարյա Մուսսաուին հանդես է եկել սենսացիոն հայտարարությամբ` նշելով, որ այս ահաբեկչության ֆինանսավորմանը մասնակցել է Սաուդյան Արաբիայի թագավարոկան ընտանիքի անդամներից մեկը:

Մուսսաուին նամակ է ուղարկել Օկլահոմա-Սիթի քաղաքի դատարան: Նա նամակում նշում է, որ Նորման քաղաքի դպրոցում իր ուսուցման վարձը տրամադրել է սաուդցի արքայազնը: Այդ նույն արքայազնը, ինչպես նշվում է նամակում, ֆինանսավորել է նաև այն 19-ը ահաբեկիչների ուսուցումը, ովքեր առևանգել էին օդանավերը: Այդ արքայազնի անունը Մուսսաուին չի հայտնել, սակայն ասել է, որ անձամբ շփվել է վերջինիս հետ:

Սաուդյան Արաբիայի թագավորական ընտանիքը կտրականապես հերքում է, թե ընտանիքից ինչ-որ մեկը հնարավոր է մասնակից է ահաբեկչությանը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել