Ladynews.am-ը գրում է․

Շատ կանայք, նայելով հայելուն, հայտնաբերում են մեծաթիվ թերություններ: Ինչ-որ մեկը գտնում է, որ ինքը շատ նիհար է, մյուսը` գեր, ոմանց մոտ բարակ շրթունքներ են, փոքր կուրծք կամ հակառակը՝ մեծ, երկար կամ գաճաճի քիթ և այլն: Սակայն եկեք հեռանանք հայելու մեջ մեր անդրադարձից և փորձենք խորհել, թե ինչպես կարելի է փոխել ստեղծված իրավիճակը և այն, ինչ մենք համարում ենք թերություն, դարձնենլ արժանիք:    

Չափից շատ դիտելով գեղեցիկ ֆիլմեր` իրենց կատարյալ գլխավոր հերոսներով, կամ հիանալով փայլուն ամսագրերի գեղեցկուհիներով, մեզ մոտ առաջանում են բազմաթիվ բարդույթներ` կապված մեր արտաքինի առանձնահատկությունների հետ, որոնք սկսում ենք հանգամանալի քողարկել: Սեփական անձի նկատմամբ նման վերաբերմունքի հիմքում, անշուշտ, ընկած է վախը: Վախը, որ այդ առանձնահատկությունները խաչ կքաշեն մեր անձնական կյանքի վրա: Սակայն, ի ուրախություն մեզ, կան հնարավորություններ ներկայացնելու թերություններն այնպես, որ դրանք մեր կերպարին հաղորդեն որոշակի հմայք և, ընդհակառակը, իրենց վրա սևեռեն հակառակ սեռի ներկայացուցիչների ուշադրությունը, որոնք գնահատում են մեր յուրահատկությունն ու թեթև սեքսուալությունը:   

Դեմքի թերություններ

Քթի երկարությունը

Քիթը գեղեցիկ դեմքի կարևոր մասերից է և, ըստ տեսություններից մեկի, հենց երկար քիթն է վկայում իր տիրոջ ուժեղ բնավորության մասին: Բազմաթիվ հայտնի կանայք ունեցել են երկար քիթ: Դրանց թվում Բարբարա Սթեյզենդն է` կին, ով համարվում է շոու-բիզնեսի կարկառուն ներկայացուցիչներից մեկը: Իսկ ահա Սառա Ջեսիկա Փարքերը, ընդհանրապես, շնորհիվ իր անսովոր արտաքինի, գրավել է պրոդյուսորների ուշադրությունը և դարձել հանրահայտ:

600x580600x580

Սակայն, եթե քիթը ձեզ, այնուամենայնիվ, անհանգստացնում է, կերպարը սրբագրելք առավել համապատասխամ սանրվածքով: Երկար, գեղեցիկ քթով կանայք նախընտրում են թեք բացվածքներով սանրվածքներ: Կարելի է նաև դիմել արհեստավարժ դիմահարդարներին, ովքեր կպատմեն, թե ինչպես դիմահարդարման միջոցով տեսողականորեն կարճացնել քիթը:

Փոքրիկ աչքեր

Բոլորովին անմտություն է մտահոգվել դրա համար, քանի որ այդպիսի աչքերը կարող են դառնալ ձեզ առաձնահատուկ դարձնողը: Իսկ որպեսզի դրանք ընդգծվեն, դիմահարդարման ժամանակ պետք է բացառապես օգտագործել  լուսավոր  երանգներ, որոնք աչքերին թույլ կտան վառ տեսք ունենալ: Ընդհանուր ֆոնի համար ընտրեք մոխրագույնը, սրբագրեք ունքերը, որոնք շեշտադրում են աչքերը և, իհարկե, ճիշտ ընտրեք թարթիչների ներկը, որը լավ երկարացնում է դրանք, ձեր աչքերը դարձնում առավել նկատելի:

600x580

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել