3DNews ՏՏ Լրատվական - Այլևս կարիք չկա բացել որևէ ինտերնետ դիտարկիչ և զրուցել Facebook-ի ընկերների հետ, քանի որ դրա համար կան մի քանի ծրագրեր: Այդ հնարավորությունը կա նաև Skype-ում, սակայն հատուկ Ֆեյսբուքի ընկերների հետ զրուցելու համար գոյություն ունի պաշտոնական ծրագիր:
Այդ ծրագիրը կոչվում է Facebook Messenger: Դրա միջոցով կարող եք առանց Facebook.com այցելելու զրուցել ընկերների հետ, ինչպես նաև ծրագիրը ցուցադրում է վերջին տեղեկացումները (Notifications) և ընկերների ակտիվությունը (Ticker): Ծրագրի գլխավոր առավելություններից է համարվում այն փաստը, որ այն հնարավորություն կա այն տեղադրել էկրանի որևէ անկյունում և միաժամանակ կատարել այլ աշխատանք:
Facebook Messenger ծրագիրը համատեղելի է միայն Windows 7 և Windows Vista օպերացիոն համակարգերի հետ և հայտնի չե թե երբ կլինի համատեղելի նաև Windows XP-ի հետ: Ծրագիրից դուրս գալու համար (անջատելու համար) պետք է սեղմել ծրագրի նշանի վրա մկնիկի աջ կոճակով ու ընտրել Exit գործողությունը: Ծրագիրը կարող եք բեռնել այստեղից:



