Տեղեկանք Անդրանիկ Սողոյանի՝ Զապի, գործի վերաբերյալ168.am-ը գրում է․

Անդրանիկ Սողոյանը ՀՀ ԿԱ ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության աշխատակիցների կողմից հայտնաբերվել և ձերբակալվել է ս.թ. հոկտեմբերի 30-ին Երևանում: Նա Պրահայի մունիցիպալ դատարանի կողմից Չեխիայի Հանրապետության քրեական օրենսգրքի 219-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերի, 235-րդ հոդվածի 1-ին մասի մեղադրանքով դատապարտվել էր 22 տարվա ազատազրկման և նրա նկատմամբ հայտարարվել էր միջազգային հետախուզում:

ՀՀ գլխավոր դատախազության միջնորդությամբ` Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի որոշմամբ վերջինս կալանավորվել է 30-օրյա ժամկետով և տեղափոխվել ՀՀ արդարադատության նախարարության «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկ: ՀՀ գլխավոր դատախազությունը Ա. Սողոյանի վերաբերյալ փաստաթղթերի փաթեթն ուղարկել է ՀՀ արդարադատության նախարարություն: 

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել