MyPage.am-ը գրում է․

Մենք սիրում ենք նրան, որովհետև նրա ստեղծագործությունները ցանկանում ենք կարդալ ու կարդալ: Նա շատ բան է տվել մարդկությանը, տասնյակ կախարդական հեքիաթներ է պատմել իր խորհրդավոր աշխարհից, որտեղ մարդիկ կարողանում են իսկապես սիրել ու ապրել: Անգամ պատերազմի և ժանտախտի ժամանակ:

MyNews-ը հավաքել է Մարկեսի ամենահայտնի ցիտատները, որոնցով ցանկանում է կիսվել ձեզ հետ:

Թույլ չտաս քեզ մահանալ, մինչև չապրես սիրած էակի հետ քնելու հրաշքը:

Յուրաքանչյուր իր կենդանի է, պետք է պարզապես կարողանալ արթնացնել դրա հոգին:

Եթե հանդիպեք ձեր իրական սիրուն, այն ձեզնից ոչ մի տեղ չի գնա՝ ոչ մի շաբաթից, ոչ մի ամսից, ոչ էլ մի տարուց:

Եթե ինչ-որ բանում կին է խառնված, ես գիտեմ, որ ամեն ինչ լավ կլինի: Ես գիտեմ, որ կանայք են ղեկավարում աշխարհը:

Ճաշի սեղանի շուրջ կարելի է նույն կերպ սիրել, ինչպես անկողնում:

Ասա նրան «այո»: Անգամ եթե վախից մեռնում ես, անգամ եթե հետո կփոշմանես, որովհետև եթե հիմա նրան «ոչ» ասես, կփոշմանես ողջ կյանքում:

Հաշտեցման մեկ րոպեն ավելին արժե, քան տարիների ընկերությունը:

Մարդը չի ծնվում այն օրը, երբ մայրն իրեն լույս աշխարհ է բերում. կյանքը ստիպում է մարդուն կրկին ու կրկին ծնվել:

Չկա ավելի լավ դեղամիջոց, քան երջանկությունն է:

Նա, ով երկար է սպասել, կարող է մի-փոքր էլ սպասել:

Ես գլխարկ չեմ կրում, որպեսզի այն ոչ մեկի առաջ չհանեմ:

Ոչ մի խենթ խենթ չի, եթե ուշադիր լսես նրա փաստարկները:

Հանգիստ եղիր. մահանալն ավելի դժվար է, քան թվում է:

Ոչ, ես հարուստ չեմ. ես փող ունեցող աղքատ եմ, իսկ դա նույն բանը չէ:

Ոգեշնչումը միայն աշխատանքի ժամանակ է գալիս:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել