Համացանցում հայտնվել է Սուրուշ անունով ոմն պարսիկ երգչի երաժշտական հոլովակը՝ նկարված Երևանում, նվիրված պարսիկ երիտասարդի ու հայուհու հարաբերություններին։ Նախ, ուզում եմ նշել, որ պարսիկների նկատմամբ` որպես ազգ, ոչ մի հակակրանք չունեմ, համոզված եմ, որ նրանց մեջ շատ–շատ են թե լավ, թե վատ մարդիկ։ Ինձ նաև բացարձակապես չեն հետաքրքրում պարսիկների հետ հանդիպող աղջիկները, նրանց բարոյական կերպարն ու նրանց դրդապատճառները։ Բայց հոլովակն ինձ, մեղմ ասած, հունից հանեց: Պարսիկ տղան Երևանի փաբերից մեկում կախարդական ժամացույցի միջոցով կանգնեցնելով ժամանակը, սիրահետում է ընկեր ունեցող հայ աղջկան, որը հետո, լքելով ընկերոջը (կամ չլքելով, հոլովակում սյուժեն շատ լղոզաված է), կանգնեցնելով ժամանակը, նկարվում է իր հետ՝ թողնելով նկարը` որպես պատից կախելու հուշ։ Մնացածը՝ փակագծերից այն կողմ։ Էս ի՞նչ եք անում, լավ չե՞ք։ Թե՞ ես եմ սխալ հասկանում ինչ–որ բան։