1. Սուպերհովանոց 

Ճապոնացիները լավ գիտեն, թե ինչպես պայքարել հորդ անձրևի դեմ։ 

2. Աղջիկներ վերելակում 

Արևմտյան երկրներում վերելակների օպերատորներ գրեթե չկան։ Հյուրանոցներն ու հանրախանութներն այլևս չեն օգտվում նրանց ծառայություններից, իսկ Ճապոնիայում այս ծառայությունները մինչ օրս էլ մատուցվում են։ 

3. Զուգարանի հողաթափեր 

Ճապոնացիները հայտնի են իրենց խիստ հիգիենայով։ Ուստի բնավ զարմանալի չէ, որ նրանք հատուկ զուգարանում կրելու համար նախատեսված հողաթափեր ունեն։ Նրանք կրում են այս հողաթափերը բացառապես զուգարանում, որպեսզի տան մյուս հատվածները չաղտոտվեն զուգարանի պակաս մաքուր հատակի մանրէներով։ 

4. Ճապոնական վիսկի 

Դուք գուցե անգամ չեք էլ լսել ճապոնական վիսկու գոյության մասին, մինչդեռ «Hibiki» ընկերության ճապոնական վիսկին աշխարհի լավագույն վիսկի է ճանաչվել «Suntory» ընկերության կողմից։    

5. Կզակի «տակդիր»

Ճապոնացիներն իսկապես տքնաջանորեն են աշխատում, ուստի բնական է, որ նրանք երբեմն ննջում են մետրոյում։ Նիրհող աշխատասերների գլխի հարմար դիրքն ապահովելու համար Ճապոնիայի մետրոներում տեղադրվում են այսպիսի հարմարանքներ։ 

6. Տարօրինակ համերով պաղպաղակներ 

Ճապոնական խոհանոցի յուրատեսակ կերակրատեսակների մասին բոլորին է հայտնի, սակայն քչերը գիտեն, որ Ճապոնիայում կարելի է փորձել ութոտնուկի կամ կակտուսի համով պաղպաղակ։ 

7. Երեխա-հատակմաքրիչ 

Ճապոնացի դիզայներները այնպիսի հագուստ են մոդելավորել չոչ անող երեխաների համար, որը միաժամանակ իբրև հատակի շոր է ծառայում։ 

8. Աշխարհի ամենակարճ շարժասանդուղքը  

Աշխարհի ամենակարճ սանդուղքը տեղակայված է Կավասակի քաղաքի «More’s» խանութի նկուղում։ Այն կազմված է ընդամենը հինգ աստիճանից, իսկ դրա բարձրությունը 84 սմ է։  

9. Բարձեր միայնակ տղամարդկանց համար 

Այն տղամարդիկ, ովքեր ցանկանում են իրենց գլուխը դնել կնոջ ծնկին ու քնել, սակայն ում կողքին կին չկա, կարող են օգտվել այս բարձերից։ Ի տարբերություն բազում կանանց՝ այս բարձերը չեն հակաճառում տղամարդկանց։  

10. Բարձեր միայնակ կանանց համար

Գենդերային խտրականությունից խուսափելու համար Ճապոնիայում վաճառվում են նաև հատուկ կանանց համար նախատեսված բարձեր՝ նախատեսված նրանց մենությունը մեղմելու համար։ 

11. Հեծանիվներ, հեծանիվներ ու կրկին հեծանիվներ

Քանի որ Ճապոնիան շատ խիտ է բնակեցված, այստեղ հաճախ են ծագում կայանման հետ կապված խնդիրներ։ Հենց այդ պատճառով էլ շատերը նախընտրում են երթևեկել հեծանիվներով, սակայն հեծանիվների կայանատեղիներում էլ տեղուդադար չկա։  

12. Տարածքախնայող ավտոկայանատեղիներ  

Ինչպես արդեն նշեցինք, կայանատեղիների հարցը լուրջ է Ճապոնիայում։ Եթե Դուք մեքենայով գնաք ինչ-որ առևտրի կենտրոն Ճապոնիայում, ապա հավանաբար հենց այսպիսի ավտոկանգառում կկայանեք Ձեր մեքենան։ 

13. Հակագազերի կղզի

Միյակեդզիման գտնվում է Հոնսյուի մոտակայքում։ Այս կղզում է գտնվում Օյամա գործող հրաբուխը։ 2005 թ.-ին տեղի ունեցած վերջին ժայթքումից հետո հրաբխից շարունակ թունավոր գազ է հոսում։  Այդ իսկ պատճառով բնակիչներն ստիպված են իրենց մոտ ամենուր հակագազ ունենալ և կրել այն շչակների հնչելուն պես։ Այդ շչակները հուշում են օդում թունավոր նյութերի կենտրոնացման մակարդակի բարձրացման մասին։ 

14. Հյուրանոց-պատիճ  

Հյուրանոց-պատիճը ողջ աշխարհի պատմության ամենաանհավանական ճապոնական հայտնագործություններից մեկն է։ Այս հյուրանոցները շահագործման են հանձնվել դեռևս 1979 թ.-ին։ Դրանք կարող են գոհացնել ամենատարբեր այցելուներին՝ սկսած ճանապարհորդող բիզնեսմեններից մինչև հարբեցողներ, ովքեր մինչև տուն չեն կարող հասնել։  

15. Աշխատանքային նիրհ

Մի շարք երկրներում աշխատանքի ժամանակ քնելը որակվում է իբրև լկտիություն, իսկ Ճապոնիայում՝ իբրև ինեմուրի։ «Ինեմուրին» բառացի նշանակում է քուն աշխատանքի ժամանակ, սակայն ի տարբերություն այլ երկրների՝ Ճապոնիայում դա պատվաբեր է համարվում։ Այն աշխատողները, ովքեր տքնաջան աշխատում ու հոգնում են, արժանի են մի փոքր նիրհել թեկուզ հենց գրասենյակում։ Ճապոնացի ղեկավարները հարգանք են տածում նման աշխատողների հանդեպ և ոչ թե կշտամբում նրանց՝ գրասենյակը ննջասենյակի հետ շփոթելու համար։ 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել