Կարմիր սկյուռը, իսկական սուպերհերոսի նման, ընկույզի համար մեկ ծառից մյուսն է նետվում (Վիեննա, Ավստրիա)։

Հարավային Կորեայի ռազմածովայինները մասնակցում են ԱՄՆ-Հարավային Կորեա համատեղ ռազմավարժությունների ցամաքային օպերացիային (Փհենյանի լողափ, Հարավային Կորեա)։

Հանուն ժողովրդավարության պայքարող ցուցարարը՝ քնած Հոնգ Կոնգի Թիմ Մեյ պողոտայում։

Ինդոնեզիայի Բալիի Նգուրա Ռայ միջազգային օդանավակայանում փրկարարները մասնակցում են օդանավակայանում արտակարգ իրավիճակի հնարավոր պատահարի փորձերին։

Օմանի Մուսկատ միջազգային օդանավակայան ժամանելով՝ արքայազն Հարին զրուցում է Օմանի սուլթանի առաջին զարմիկ Սաիդ Հայթեմ Բին Տարիք Ալ Սաիդի հետ։ Արքայազնը եռօրյա այցով ժամանել է Օման մինչև Աբու Դաբի մեկնելը, որտեղ նա կմասնակցի իր բարեգործական «Sentebale» հիմնադրամի կողմից կազմակերպվող պոլոյի բարեգործական մրցումներին։

Մոդեստո ընձուղտը Մեքսիկայի Սիուդադ Խուարեսի կենդանաբանական այգում։ Այգու ադմինիստրացիայի համաձայն՝ Մոդեստոն քաղաքի թալիսմանն է և այժմ զուգընկերուհի է փնտրում։

Հնդիկ կանայք զուգարանակոնքեր են պահում իրենց ձեռքերում՝ մասնակցելով Նյու Դելիում Զուգարանի աշխարհի օրվան ընդառաջ Զուգարանների միջազգային եռօրյա փառատոնի բացմանը։ ՅՈՒՆԻՍԵՖ-ի համաձայն՝ մոտ 594 միլիոն հնդիկներ գյուղական աղքատ տարածքներում ստիպված են բաց տարածության մեջ հոգալ իրենց կարիքները։

«KJ Curson Growers» ընկերության աշխատակից Ստյուարտ Գիբսոնը ստուգում է Քեմբրիջշայրում իրենց աճեցրած «poinsettia» ծաղկի որակը։

Ալյասկայից ժայթքած Պավլոֆ հրաբխի ծուխը՝ արբանյակից արված լուսանկարում։ Հրաբխից ժայթքած մոխիրը մինչև 9 կմ բարձրության էր հասնում, որը բավականաչափ բարձր է և կարող է կոմերցիոն ավիափոխադրումները դադարեցնելու պատճառ դառնալ։

ԱՄՆ-ի կողմից իրականացրած օդային հարվածների հետևանքով առաջացած ծուխը Սիրիական Քոբանի քաղաքում՝ թուրք-սիրիական սահմանին։

Արվեստագետ Նաթան Ուինբյորնը Եվրոպայում հակաբիոտիկների մասին իրազեկման օրվա բացման ժամանակ դեղորայքի դատարկ սրվակներով ու փոշով ստեղծում է Ալեքսանդր Ֆլեմինգի դիմանկարը, ով հայտնի է որպես պենիցիլինի հայտնագործող։

Լոնդոնում «Christie» աճուրդի տանը աշխատակիցներից մեկը զննում է արվեստագետ Թերրի Ֆրոսթի «Spiral Assembly» ստեղծագործությունը, որը 62,000-93,000 դոլար է գնահատվում։

Թայլանդի Նայ Յանգ լողափում տեղի ունեցող Տղամարդկանց 2014թ․-ի լողափնյա խաղերի եռամարտի մրցույթի մասնակիցները սուզվում են ջրի մեջ։

Թայլանդի Մանզանիլյա բնակավայրում ոստիկանը ցատկում է երկու օր շարունակ տեղացած հորդառատ անձրևների հետևանքով փլուզված ճանապարհի վրայով։

Խորվաթիայի հավաքականի երկրպագուները Եվրո 2016 H խմբի Իտալիա-Խորվաթիա որակավորման խաղին՝ Միլանի Ջուզեպպե Մեացզա ստադիոնում։

Պարագվայի ավիացիայի ճարտարագետ Խուան Կառլոս Պարինին թռչում է Արմանդ Դեպերդոսինի կողմից կառուցված և Պարագվայի առաջին օդաչու Սիլվիո Պետիրոսիի կողմից վարած ինքնաթիռի կրկնօրինակով՝ վերջինիս կողմից իրականացրած առաջին թռիչքի 100-ամյակին։




