IMG_73561in.am-ը գրում է.

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հյարապետյանն այսօր Ավանի ֆուտբոլի ակադեմիայում հանդիպեց լրագրողների հետ.

«Որպես ֆեդերացիայի նախագահ ինձ արդյունքներն են հետաքրքրում: Արդյունքներից շատ դժգոհ եմ: Արդեն երեք խաղում հավաքականը վաստակել է ընդամենը մեկ միավոր: Եթե չվստահեի Շալանդին, հենց հիմա կհայտարարեի, որ հենց հիմա նա հեռացված է աշխատանքից: Ինչ վերաբերում է խաղին ու տակտիկային, իհարկե ոչ:

Բնականաբար, ես չեմ միջամտում հավաքականի բոլոր գործերին, բայց հայտնում եմ կարծիքս: Օրինակ՝ Արտակ Դաշյանը: Խորհուրդ եմ տվել նրան խաղադաշտ չհրավիրել: Նա չի համապատասխանում մեր հավաքականին: Նա չի հասկանում՝ ինչ պետք է անել:

Ենթախմբում իրավիճան այնպիսին է, որ մենք շանսեր ունենք, բայց եթե խաղանք այնպես, ինչպես Սերբիայի ու Պորտուգալիայի հետ խաղերում, շանսեր չենք ունենա: Դեռ ժամանակ ունենք, հնարավոր է ինչ-որ բաներ փոխել:

Պորտուգալիայի հետ պարտության պատճատը վատ և սխալ ֆուտբոլն է: Մենք ունենք փայլուն մարզավիճակում գտնվող Արթուր Սարկիսով, Մարկոս Պիզելի, որոնք նստած են եղել պահեստայինների նստարանին: Լավ էին անում պորտուգալացիները, որ Մխիթարյանի հետ կոպիտ էին խաղում,թող մենք էլ Ռոնալդուի հետ այդպես խաղայինք: Ֆուտբոլը բալետ չէ, սա պայքար է: Չէին կարողանում պահել Մխիթարյանին, հո չէին թողնելու գնա գոլ խփի: Փառք տանք Աստծուն, որ մեր առաջատարը վնասվածք չստանա»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել