Մերձավոր Արևելքում և կամաց-կամաց նաև Կովկասում աշխարհաքաղաքական նոր տենդենց է ուրվագծվում, որտեղ երկու հնարավոր կոորդինատներ են՝ ֆունդամենտալ սուննիզմ և շիա-քրիստոնեական առանցք: Թյուրքական պետություններն այս ընտրության արանքում են հայտնվել: Նրանց էլիտաների ճակատագիրը կարծես թե այդ պայքարով է պայմանավորված լինելու: Հնարավոր է, որ Թուրքիայի, որպես միացյալ պետության պահպանպան երաշխիքը պայմանավորած լինի սուննիական խալիֆաթը գխավորելը, այսինքն խոսքը «նոր օսմանիզմի» մասին է գնում: Հիմա թեժ գծում քրդերն են հայտնվել, բացառված չի, որ մեր հերթն էլ գա: Հայաստանը ստրատեգիական առումով կարևոր հատման կետում է գտնվում: Սա ընդամենը դեռ տենդենց է, որին պետք է լուրջ վերաբերվել: Ադրբեջանը, այս առումով, լուրջ խնդրի առաջ է հայտնվել և իրենց ներկայիս քաղաքական վերնախավի գործողությունները հասկանալու համար այս տենդենցը նույնպես պետք է հաշվի առնել:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել