
Ինչպես արդեն հայտնի է՝ Բեյոնսեի քույրը՝ Սոլանժ Նոուլզը ամուսնացել է Ալան Ֆերգյուսոնի հետ։ Հարսանեկան արարողությունը տեղի է ունեցել Նոր Օռլեանում. նորապսակներն իրենց հարսանիքին եկել են հեծանիվներով։
Սակայն ուշ երեկոյան Սոլանժն անսպասելիորեն լացակումած դուրս է եկել սրահից։

Պարզվել է, որ նորահարսը ինչ-որ ուտեստից ալերգիա է ունեցել, ինչի հետեւանքով նրա ողջ մարմնի վրա կարմիր ցան է առաջացել։

Սոլանժն արագ նստել է քրոջ մեքենան եւ Բեյոնսեի ու Ջեյ Զիի հետ հեռացել։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել